https://arm.sputniknews.ru/20220901/rd-zun-zapvorvozhiei-aeki-merdzakajqum-ukrainaji-martavarakan-desant-e-vochnchacrel-rd-pn-47577774.html
ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T12:05+0400
2022-09-01T12:05+0400
2022-09-01T13:30+0400
զապորոժիե
ատոմակայան
էներգոդար
մագատէ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571331_0:0:3072:1728_1920x0_80_0_0_867606326878ef59f03ad07b3e8dfb9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախատեսված այցի նախաշեմին։ Նախորդ մեկ օրում քաղաքն ավելի քան 60 անգամ գնդակոծվել է ուկրաինական անօդաչուներից և հրետանուց։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիե ժամանելուն պես վստահություն էր հայտնել, որ առաքելությունը կարող է իրականացվել անվտանգ։ Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան, սակայն, հայտնել էր, որ քաղաքի շրջանում ուկրաինական դեսանտ է իջեցվել, կրակոցներ կան։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։
զապորոժիե
էներգոդար
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571331_172:0:2903:2048_1920x0_80_0_0_d2fb211175bea139e92c337e07173aac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, մագատէ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, մագատէ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
12:05 01.09.2022 (Թարմացված է: 13:30 01.09.2022) Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի սահմաններում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կանխել են Զապորոժիեի ԱԷԿ-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վոդյանոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտի իջեցումը Նիկոպոլից դուրս եկած երկու ինքնագնաց լաստանավերից։ ՌԴ ԶՈւ-ի բացած կրակի արդյունքում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտով երկու ինքնագնաց լաստանավերը խորտակվել են»,-հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ
կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։
Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախատեսված այցի նախաշեմին։ Նախորդ մեկ օրում քաղաքն ավելի քան 60 անգամ գնդակոծվել է ուկրաինական անօդաչուներից և հրետանուց։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիե ժամանելուն պես վստահություն էր հայտնել, որ առաքելությունը կարող է իրականացվել անվտանգ։ Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան, սակայն, հայտնել էր, որ քաղաքի շրջանում ուկրաինական դեսանտ է իջեցվել, կրակոցներ կան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։