https://arm.sputniknews.ru/20220729/233-tokvos-atsh-vor-hancagortsutjunnern-en-avelacel-hhum-vec-amsva-yntacqum-45971794.html
23.3 տոկոս աճ. ո՞ր հանցագործություններն են ավելացել ՀՀ–ում վեց ամսվա ընթացքում
23.3 տոկոս աճ. ո՞ր հանցագործություններն են ավելացել ՀՀ–ում վեց ամսվա ընթացքում
Sputnik Արմենիա
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն։ 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T17:37+0400
2022-07-29T17:37+0400
2022-07-29T17:37+0400
հհ ոստիկանություն
ոստիկան
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45969175_0:81:780:520_1920x0_80_0_0_5cbe83c7349050e2ff7b7ade563adbed.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ այսօր տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ։Հանցագործությունների 85,7 տոկոսը բաժին են ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։«Նվազել են սպանության և դրա փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացման, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2,8 տոկոսով աճել է նաև հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: Իսկ, ահա, ՃՏՊ-ների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45969175_55:0:748:520_1920x0_80_0_0_7542bc9377055a165d377ff0d78421db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ոստիկան, հանցագործություն
հհ ոստիկանություն, ոստիկան, հանցագործություն
23.3 տոկոս աճ. ո՞ր հանցագործություններն են ավելացել ՀՀ–ում վեց ամսվա ընթացքում
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով։
Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ այսօր տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ։
Հանցագործությունների 85,7 տոկոսը բաժին են ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։
«Նվազել են սպանության և դրա փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացման, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ` ոստիկանապետ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2,8 տոկոսով աճել է նաև հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: Իսկ, ահա, ՃՏՊ-ների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։