https://arm.sputniknews.ru/20220728/inchvov-e-ajs-tarva-shvogn-arandznanum-nakhvord-tarineric-bacatrum-e-surenjany-45887668.html
Ինչո՞վ է այս տարվա շոգն առանձնանում նախորդ տարիներից. բացատրում է Սուրենյանը
Ինչո՞վ է այս տարվա շոգն առանձնանում նախորդ տարիներից. բացատրում է Սուրենյանը
Sputnik Արմենիա
Սուրենյանի խոսքով` լեռնահովտային քամիների շնորհիվ 1 ժամվա մեջ 40 աստիճան շոգից հետո ջերմաստիճանը կարող է իջնել 30-31 աստիճան։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T11:28+0400
2022-07-28T11:28+0400
2022-07-28T12:10+0400
եղանակ
եղանակը հայաստանում
գագիկ սուրենյան
շոգ
քամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45329442_0:25:1600:925_1920x0_80_0_0_32343ca8601addad1ed646aa6cd66c13.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս տարվա շոգն առանձնանում է նախորդ տարվա շոգերից։ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հայտարարություն արեց Հանարային հեռուստաընկերության եթերում։Նրա խոսքով` այս տարի ցերեկվա խիստ բարձր ջերմաստիճանից հետո բավական ակտիվ են լեռնահովտային քամիները։Նա ընդգծեց, որ դրա արդյունքում 1 ժամվա մեջ 40 աստիճան շոգից հետո ջերմաստիճանը կարող է իջնել 30-31 աստիճան։Ո՞ր մարզում է դիտվում տեղումների առավելագույն քանակը. հուլիսի կլիմայական բնութագիրըՍուրենյանը հիշեցրեց, որ 2017-2018 թվականներին լեռնահովտային քամիները դադարել էին, և մինչև երեկոյան 8-ը 40-41 աստիճան ջերմաստիճանը պահպանվում էր, և այդ ժամանակ շոգը շատ ավելի անտանելի էր։Հիշեցնենք, որ առաջիկա օրերին, հիդրոօդերևութաբանների կանխատեսմամբ, տեղումներ չեն սպասվում, բայց կդիտվի քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45329442_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ff3782b1548b9991beb9e80861e11c81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակ, եղանակը հայաստանում, գագիկ սուրենյան, շոգ, քամի
եղանակ, եղանակը հայաստանում, գագիկ սուրենյան, շոգ, քամի
Ինչո՞վ է այս տարվա շոգն առանձնանում նախորդ տարիներից. բացատրում է Սուրենյանը
11:28 28.07.2022 (Թարմացված է: 12:10 28.07.2022) Սուրենյանի խոսքով` լեռնահովտային քամիների շնորհիվ 1 ժամվա մեջ 40 աստիճան շոգից հետո ջերմաստիճանը կարող է իջնել 30-31 աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս տարվա շոգն առանձնանում է նախորդ տարվա շոգերից։ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հայտարարություն արեց Հանարային հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով` այս տարի ցերեկվա խիստ բարձր ջերմաստիճանից հետո բավական ակտիվ են լեռնահովտային քամիները։
«Լեռնահովտային քամիներն, իհարկե, մեր կլիմայական պայմաններին բնորոշ երևույթ են, պարզապես այս տարի առավել ցայտուն արտահայտված է։ Երեկոյան ժամը 6-7-ից հետո սառը և թարմ լեռնային օդը լեռնալանջերից հոսում է դեպի հովտային գոտիներ, մասնավորապես, Արարատյան դաշտ` իր մեջ ընդգրկելով նաև Երևանը։ Դրա արդյունքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է»,-ասաց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ դրա արդյունքում 1 ժամվա մեջ 40 աստիճան շոգից հետո ջերմաստիճանը կարող է իջնել 30-31 աստիճան։
Սուրենյանը հիշեցրեց, որ 2017-2018 թվականներին լեռնահովտային քամիները դադարել էին, և մինչև երեկոյան 8-ը 40-41 աստիճան ջերմաստիճանը պահպանվում էր, և այդ ժամանակ շոգը շատ ավելի անտանելի էր։
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին, հիդրոօդերևութաբանների կանխատեսմամբ,
տեղումներ չեն սպասվում, բայց կդիտվի քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։