00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում. Պեսկովի պատասխանը

© Photo : POOL / Անցնել մեդիապահոցՊուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ
Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Բաժանորդագրվել
Երկու երկրների ղեկավարները պարբերաբար քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցը և, ամենայն հավանականությամբ, չեն շրջանցի նաև «մթերային գործարքը»։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համագործակցությունը Bayraktar անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Եվ փաստը, որ նման զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը շատ բարձր մակարդակի վրա է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նա հաստատել է, որ երկու նախագահների վերջին շփումների ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության թեման տարբեր հարթություններում շոշափվել է և, որպես կանոն, գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր ասպեկտներ, ուստի այս անգամ ևս կողմերը այդ հարցը չեն շրջանցի:
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել նաև վերջերս Ստամբուլում կնքված «մթերային գործարքի» քննարկումը: Խոսելով դրա իրականացման մասին՝ Պեսկովը նշել է, որ գործընթացն արդեն կմեկնարկի։

«Գործընթացը կսկսվի, և դա լավ հնարավորություն կդառնա, որպեսզի Սոչիում կարծիքներ փոխանակվեն այն մասին, թե որքանով է այն համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-հավելել է Պեսկովը:

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հանդիպել էին Թեհրանում՝ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովի ընթացքում, մեկ շաբաթ առաջ:
Այնուհետև Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում՝ արտահանման ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը կնքել են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին Սոչիում:
Լրահոս
0