00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․ Իրանի ԱԳՆ

© AFP 2024 / ATTA KENAREԻրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանան
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանան - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, թե որտեղ տեղի կունենա «3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունների կարգավորման գործընթացին և միշտ փորձել է աջակցել դրան։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանանին, հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք Աստանայի ձևաչափը, որի 7-րդ հանդիպումը Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ղեկավարների միջև կայացավ երեկ Թեհրանում, կարող է կիրառվել տարածաշրջանային այլ ճգնաժամերի դեպքում ևս, Քանանին նշել է, որ հանդիպումը տարածաշրջանային հակասությունների լուծման ուղղությամբ բազմակողմ համագործակցության և դիվանագիտության հաջողված օրինակ է և այս գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային այլ խնդրիների լուծման և համագործակցության վրա։
«Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ երեք երկրի միջև կա ընդհանուր դրական տեսակետ, որ տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցություններն ու երկխոսությունները կարող են օգնել կայունացնել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասել է նա։
Իրանցի պաշտոնյան նաև անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով բանակցություններին ու նշել, որ այդ ֆորմատով երկրորդ հանդիպումը կայանելու է Թեհրանում, այդ մասին քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։
«Հիմա հստակեցվում են այս ֆորմատի շրջանակներում անցկացվելիք համաժողովին քննարկվող հարցերը, և այս գործընթացի համար ժամանակ է անհրաժեշտ։ Մենք դրական ենք վերաբերվում տարածաշրջանի երկրների բազմակողմ բանակցություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային խնդիրների լուծմանը և համագործակցության զարգացմանը»,- ասել է Քանանին։
Իրանում Էրդողանին ասել են, որ դեմ են Հայաստան-Իրան սահմանի փակմանը
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021թ․ դեկտեմբերին, Մոսկվայում։ Առաջին հանդիպման շրջանակներում մասնակից 5 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել էին տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում էր, որ դրան կանդամակցեր նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը ձեռնպահ էր մնացել առաջին հանդիպմանը մասնակցելուց։
Լրահոս
0