https://arm.sputniknews.ru/20220711/kievy-kanadajin-kvoch-e-arel-chegharkel-hjusisajin-hvosqi-hamar-turbini-veradardzman-vorvoshumy-45030919.html
Կիևը Կանադային կոչ է արել չեղարկել «Հյուսիսային հոսքի» համար տուրբինի վերադարձման որոշումը
Կիևը Կանադային կոչ է արել չեղարկել «Հյուսիսային հոսքի» համար տուրբինի վերադարձման որոշումը
Sputnik Արմենիա
Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը հայտարարել է, որ Կանադան, չնայած պատժամիջոցներին, Գերմանիայի խնդրանքով կվերադարձնի «Հյուսիսային հոսքի»... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T14:32+0400
2022-07-11T14:32+0400
2022-07-11T14:34+0400
կանադա
ուկրաինա
գերմանիա
«հյուսիսային հոսք» նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880414_0:18:3313:1882_1920x0_80_0_0_5ebb224473381e1a8a64fa2e0496f614.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ-ն և էներգետիկայի նախարարությունը Կանադայի խորհրդարանին կոչ են արել չեղարկել «Հյուսիսային հոսք» ռուսական գազատարի համար Գերմանիայի կողմից Siemens Canada վերանորոգված տուրբինի վերադարձի մասին որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը հայտարարել էր, որ Կանադան, չնայած պատժամիջոցներին, Գերմանիայի խնդրանքով կվերադարձնի «Հյուսիսային հոսքի» համար նախատեսված տուրբինները:Բացի այդ, գերատեսչություններում նման որոշումը բացատրել են նրանով, որ Ռուսաստանը հնարավորություն ունի շարունակել Գերմանիա գազի մատակարարումներն ամբողջ ծավալով առանց այդ տուրբինի, որը դարձել է «քննարկման առարկա, քանի որ կարող են օգտագործվել Ուկրաինայի տարածքով արդեն վճարված տարանցիկ հզորությունները»:«Այժմ «Գազպրոմն» օգտագործում է վճարված հզորությունների 40 տոկոսից էլ քիչը։ Գործող պայմանագրի շրջանակներում «Գազպրոմը» կարող է օրական լրացուցիչ 67 միլիոն խորանարդ մետր մատակարարել։ Այն կարող է օրական ևս լրացուցիչ մինչև 135 միլիոն խորանարդ մետր հզորություններ ամրագրել՝ եվրոպական շուկայի գազի պահանջարկն ապահովելու համար։ Այդ երթուղով ավանդաբար մատակարարվում էին գազի հիմնական ծավալները Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի և տարածաշրջանի այլ երկրների համար»,-ասվում է հայտարարության մեջ։«Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը դադարեցվել է առավոտյան ժամը 7:00-ից․ Nord Stream
կանադա
ուկրաինա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880414_25:0:2756:2048_1920x0_80_0_0_adc3554d0e65027dad349115e7a7a609.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, ուկրաինա, գերմանիա, «հյուսիսային հոսք» նախագիծ
կանադա, ուկրաինա, գերմանիա, «հյուսիսային հոսք» նախագիծ
Կիևը Կանադային կոչ է արել չեղարկել «Հյուսիսային հոսքի» համար տուրբինի վերադարձման որոշումը
14:32 11.07.2022 (Թարմացված է: 14:34 11.07.2022) Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը հայտարարել է, որ Կանադան, չնայած պատժամիջոցներին, Գերմանիայի խնդրանքով կվերադարձնի «Հյուսիսային հոսքի» համար նախատեսված վերանորոգված տուրբինները:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ-ն և էներգետիկայի նախարարությունը Կանադայի խորհրդարանին կոչ են արել չեղարկել «Հյուսիսային հոսք» ռուսական գազատարի համար Գերմանիայի կողմից Siemens Canada վերանորոգված տուրբինի վերադարձի մասին որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը հայտարարել էր, որ Կանադան, չնայած պատժամիջոցներին, Գերմանիայի խնդրանքով կվերադարձնի «Հյուսիսային հոսքի» համար նախատեսված տուրբինները:
««Հյուսիսային հոսք» տուրբինի փոխանցումը ՌԴ-ին թույլ կտա հետագայում ևս էներգետիկան օգտագործել որպես Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմի գործիք։ Կոչ ենք անում Կանադայի խորհրդարանին անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ապահովել պատժամիջոցային ռեժիմի ամբողջականությունը»,- գերատեսչությունների համատեղ հայտարարության տեքստը մեջբերում է «Бизнес Цензор»-ը։
Բացի այդ, գերատեսչություններում նման որոշումը բացատրել են նրանով, որ Ռուսաստանը հնարավորություն ունի շարունակել Գերմանիա գազի մատակարարումներն ամբողջ ծավալով առանց այդ տուրբինի, որը դարձել է «քննարկման առարկա, քանի որ կարող են օգտագործվել Ուկրաինայի տարածքով արդեն վճարված տարանցիկ հզորությունները»:
«Այժմ «Գազպրոմն» օգտագործում է վճարված հզորությունների 40 տոկոսից էլ քիչը։ Գործող պայմանագրի շրջանակներում «Գազպրոմը» կարող է օրական լրացուցիչ 67 միլիոն խորանարդ մետր մատակարարել։ Այն կարող է օրական ևս լրացուցիչ մինչև 135 միլիոն խորանարդ մետր հզորություններ ամրագրել՝ եվրոպական շուկայի գազի պահանջարկն ապահովելու համար։ Այդ երթուղով ավանդաբար մատակարարվում էին գազի հիմնական ծավալները Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի և տարածաշրջանի այլ երկրների համար»,-ասվում է հայտարարության մեջ։