00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն Թուրքիային հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելուց. Զախարովան` Սիրիայի մասին

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ուժային գործողությունները, առանց Սիրիայի օրինական իշխանության հետ համաձայնեցնելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում կլինեն:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ-ն Թուրքիային հորդորում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել Սիրիայի իրադրությունը։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ռազմական նոր գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
Ինչո՞ւ է Թուրքիան կրկին ցանկանում Սիրիայում գործողություն սկսել. թուրքագետի տեսակետը
«Մենք թուրք գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են լարվածության վտանգավոր էսկալացիայի հանգեցնել։ Ուժային գործողությունները, առանց Սիրիայի օրինական իշխանության հետ համաձայնեցնելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում են ենթադրում», - ասել է Զախարովան։
Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում Սիրիայի սահմանամերձ տարածքում քրդական կազմավորումների դեմ գործողություններ իրականացնող թուրքական ուժերի ներկայությունը և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը: «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդա-արաբական կազմավորումները, որոնց հիմքը YPG-ն է (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են Սիրիայի Ալ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր:
Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում
Լրահոս
0