https://arm.sputniknews.ru/20220622/lrtesutjan-mej-kaskatsvvogh-kiny-hh-um-arcakhi-nerkajacucchutjunum-e-ashkhatel-hraparak-43936552.html
Լրտեսության մեջ կասկածվող կինը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել. «Հրապարակ»
Լրտեսության մեջ կասկածվող կինը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ պայմանավորվել է ամենամսյա վարձատրության շուրջ։ 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T10:50+0400
2022-06-22T10:50+0400
2022-06-22T10:57+0400
լրտեսություն
արցախ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
լեռնային ղարաբաղ
դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/271/31/2713124_173:0:998:464_1920x0_80_0_0_6135d0fa877d7c5552e57d3475f72b5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում լրտեսության մեջ կասկածվող կինը եղել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։Նշենք, որ մի քանի օր առաջ էր Արցախի ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածել, որ հերթական լրտեսության գործն է բացահայտել։ Հայտնել էին, որ 2021 թվականի մայիսից օտարերկրյա հատուկ ծառայություններին ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկությունները հաղորդել է Արցախի քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.–ն։Օրաթերթի տեղեկություններով` նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը։«Հրապարակը» նաև հայտնում է, որ նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ։Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն` կինը պարբերաբար օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին տարբեր տեղեկություններ հայտնելով Կիևում ստացել է 400 ԱՄՆ դոլար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ։ Թբիլիսիում էլ ստացել է 1500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև թանկարժեք նվերներ` օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները: Կինը Վրաստանում նաև համագործակցելու պարտավորագիր է ստորագրել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/271/31/2713124_230:0:1080:638_1920x0_80_0_0_d0174c5a5d28a23d4475db0c5be7e41f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրտեսություն, արցախ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, լեռնային ղարաբաղ, դավաճանություն
լրտեսություն, արցախ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, լեռնային ղարաբաղ, դավաճանություն
Լրտեսության մեջ կասկածվող կինը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել. «Հրապարակ»
10:50 22.06.2022 (Թարմացված է: 10:57 22.06.2022) Նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ պայմանավորվել է ամենամսյա վարձատրության շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում լրտեսության մեջ կասկածվող կինը եղել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Նշենք, որ մի քանի օր առաջ էր Արցախի ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածել, որ հերթական լրտեսության գործն է բացահայտել։ Հայտնել էին, որ 2021 թվականի մայիսից օտարերկրյա հատուկ ծառայություններին ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկությունները հաղորդել է Արցախի քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.–ն։
Օրաթերթի տեղեկություններով` նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը։
«Ինքնաթիռի տոմսը գնվելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ։ Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկությունը»,– գրում է թերթը։
«Հրապարակը» նաև հայտնում է, որ նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն` կինը պարբերաբար օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին տարբեր տեղեկություններ հայտնելով Կիևում ստացել է 400 ԱՄՆ դոլար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ։
Թբիլիսիում էլ ստացել է 1500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև թանկարժեք նվերներ` օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները: Կինը Վրաստանում նաև համագործակցելու պարտավորագիր է ստորագրել։