00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունում ճամպրուկային տրամադրություն է. ի՞նչ փոփոխություններ կլինեն կառույցում

© Photo : official site of the Ministry of Justice of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան  - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազի փոփոխությամբ` համակարգում առաջին դեմքերի փոփոխություն կարող է լինել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը, որպես ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, «շոկային» է եղել գլխավոր դատախազության աշխատակիցների և Արթուր Դավթյանի թիմակիցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել»,- գրում է թերթը:

«Ժողովուրդը» նաև հայտնում է, որ դատախազությունում կարծես թե ճամպրուկային տրամադրություններ են։
Օրաթերթի տեղեկություններով՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այդ պաշտոնում Վարդապետյանի պաշտոնական առաջադրումը սկսվել է հունիսի 15-ից և ունի տասնօրյա ժամկետ։
Դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած մի դեպք էր տեղի ունեցել. տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանն այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշել է, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։
«Արթուր Դավթյանը պետք է քուն չունենա». զոհվածների հարազատները կգիշերեն դատախազության առջև
Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Լրահոս
0