00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը դադարել է Ռուսաստանի հետ աշխատել ղարաբաղյան ուղղությամբ. Մարկեդոնով

© Sputnik / Дмитрий ЭтмановՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Բաժանորդագրվել
Արևմտյան քաղաքական գործիչների հռետորաբանությունից տպավորություն է ստեղծվում` ասես Ռուսաստանը գործընթացում մասնակցություն նույնիսկ չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արևմուտքը փաստացի դադարել է Ռուսաստանի հետ համագործակցել հայ-ադրբեջանական կարգավորման և ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացքում։ Այս մասին Երևանում ընթացող գիտաժողովում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան
Փորձագետը հիշեցրեց, որ ղարաբաղյան գործընթացը միշտ էլ բավական տարբերվել է հետխորհրդային տարածքի հակամարտող այլ կետերից։ Ղարաբաղի հարցով Ռուսաստանն ու Արևմուտքը միշտ փոխգործակցել են` ի տարբերություն այլ խնդրահարույց սյուժեների։

«Այսօր այդ տրամաբանության փոփոխություն ենք տեսնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել համանախագահների մակարդակով։ Արևմուտքը չի ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ, մի շարք ուղղություններով պիտակավորում է տեղի ունենում։ Ակնհայտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր` բրյուսելյան ձևաչափը»,- ասաց Մարկեդոնովը, նկատի ունենալով ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպումների շարքը։

Մարկեդոնովի կարծիքով` պարադոքս է, բայց այն, ինչ ասում է Միշելը, Մոսկվան չի հերքում։ Ֆոկուսն այլ տեղում է. սկզբում այդ ամենն ասում էր Մոսկվան։ Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ընդհանարպես չի եղել և չկա բանակցություններում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ավելի շատ գաղափարներ ունի կարգավորման հարցում։
Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա
Իրավիճակի հետագա զարգացմանն անդրադառնալով` քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում մի շարք հարցեր կախված են ֆոնային գործոններից. սիրիական ուղղության զարգացման դինամիկայից, նրանից` կպայմանավորվե՞ն, թե՞ չեն պայմանավորվի Ռուսաստանն ու Թուրքիան։ Այս համատեքստում Ռուսաստանի և Թուրքիայի համար կարևորը բաց հակամարտության մեջ չմտնելն է։ Մարկեդոնովը համոզված է, որ նման առճակատման դեպքում Արևմուտքը, անկախ բազմաթիվ տարաձայնություններից, կսատարի Թուրքիային։
Լրահոս
0