00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Աբովյան time
On air
18:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ը ցանկանում է հացահատիկի խնդիրը լուծել փաթեթային եղանակով. Գատիլով

© Sputnik / Алексей ВитвицкийՄիավորված ազգերի կազմակերպության տարբերանշանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի վրա
Միավորված ազգերի կազմակերպության տարբերանշանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի վրա - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Միավորված ազգերի կազմակերպության տարբերանշանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի վրա
Բաժանորդագրվել
Գատիլովի խոսքով` ՌԴ–ն պատրաստ է առանց հապաղելու ձեռնամուխ լինել հացահատիկի արտահանման խնդրի լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ը ցանկանում է «փաթեթային» տարբերակով լուծել հացահատիկի խնդիրը՝ զուգահեռաբար արտահանել ուկրաինական հացահատիկ և ապահովել ռուսականի արտահանումը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
«Մեր կողմից հացահատիկի արտահանման ոչ մի խոչընդոտ չկա։ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին կոնկրետ առաջարկներ են տրվել, թե ինչպես դա կարելի էր անել, և ինչ քանակությամբ է պատրաստ Ռուսաստանը արտահանել և՛ հացահատիկ, և՛ պարարտանյութ։ Այստեղ հարցն ուկրաինական կողմն է։ ՄԱԿ–ի ներկայացուցիչները ցանկանում են այդ հարցը փաթեթային լուծել, այսինքն՝ Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի արտահանումը փաթեթի երկրորդ մասն է»,- ասել է նա։
Գատիլովը հավելել է, որ ռուսական կողմն ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ այլ կազմակերպությունների հետ շփումների ժամանակ պատրաստակամություն է հայտնում անհապաղ ձեռնամուխ լինել այդ խնդրի լուծմանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին, Ուկրաինայի իրադրությունը կարող է հանգեցնել սովի և աշխարհում պարենի գների աճին: Նրա խոսքով՝ Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 30 %–ը, եգիպտացորենի համաշխարհային արտահանման` 20 և արևածաղկի մատակարարումների 76 %–ը, ուստի արտադրության կամ մատակարարման ցանկացած խափանում կարող են հանգեցնել գների աճի:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրներ չկան, և Ռուսաստանը չի խոչընդոտում դրան: Նրա խոսքով, եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, ցորենով նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։ ՌԴ նախագահը նաև հավելել է, որ ուկրաինական հացահատիկը կարելի է արտահանել Դանուբով, Լեհաստանով, ամենաէժան միջոցը՝ Բելառուսի տարածքով, բայց այդ դեպքում պետք է հանել պատժամիջոցները։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին մերժել է Բելառուսի տարածքով հացահատիկի արտահանման հնարավորությունը։
Կիևը վստահում է Թուրքիային նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապահովելու հարցում. ԱԳՆ
Լրահոս
0