https://arm.sputniknews.ru/20220609/bazmativ-harcerum-hajastani-u-adrbejani-patkeracumnery-chen-hamynknum-mirzvojan-43111873.html
Բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում. Միրզոյան
Բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում... 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T14:35+0400
2022-06-09T14:35+0400
2022-06-09T14:35+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43106857_0:0:1601:901_1920x0_80_0_0_1946ed01f1ee94e9c74731e5089a69dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերություններում կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ դրան։ Միրզոյանը նշեց, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միջազգային այն ձևաչափը, որը ստեղծվել է ԼՂ հարցում խաղաղ կարգավորում գտնելու նպատակով։Միրզոյանը հիշեցրեց, որ բանակցություններ են ընթանում նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով։ Ըստ էության, բանակցություն ասելը մի փոքր չափազանցված է, սակայն, ըստ Միրզոյանի, դրանց սկիզբը դրված է, մեկնարկը` տրված։ԱԳ նախարարը հավելեց, որ որոշակի դրական տեղաշարժ են տեսնում տարածաշրջանային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով. սխալ կլինի ասել, որ կա լիարժեք պատկերացում, սակայն կա դրական տեղաշարժ։Միրզոյանի խոսքով` հայ գերիներին ազատ չարձակելը, Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը խանգարում են այս գործընթացներին։Կառուցողական չէ հայ–թուրքական հարաբերությունները կապել հայ-ադրբեջանականի հետ. Միրզոյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43106857_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed13f68139123562b3ef524e80ccc74c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
Բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում. Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ դրան։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերություններում կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անշուշտ, բազմաթիվ հարցերում երկու երկրների պատկերացումները չեն համընկնում։ Բայց հենց դրա համար էլ բանակցություններ են ընթանում, որպեսզի փորձենք այդ կետերի շուրջ համաձայնություն գտնել, իհարկե փոխզիջումների տարբերակով։ Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին»,–ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ դրան։ Միրզոյանը նշեց, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միջազգային այն ձևաչափը, որը ստեղծվել է ԼՂ հարցում խաղաղ կարգավորում գտնելու նպատակով։
Միրզոյանը հիշեցրեց, որ բանակցություններ են ընթանում նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով։ Ըստ էության, բանակցություն ասելը մի փոքր չափազանցված է, սակայն, ըստ Միրզոյանի, դրանց սկիզբը դրված է, մեկնարկը` տրված։
ԱԳ նախարարը հավելեց, որ որոշակի դրական տեղաշարժ են տեսնում տարածաշրջանային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով. սխալ կլինի ասել, որ կա լիարժեք պատկերացում, սակայն կա դրական տեղաշարժ։
Միրզոյանի խոսքով` հայ գերիներին ազատ չարձակելը, Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը խանգարում են այս գործընթացներին։