00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման առաջընթաց տեսնել․ դեսպան

Լի Լիցենբերգեր - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենց որոշ ընկերություններ գործունեություն են ծավալում Արցախի տարածքներում, և ամերիկյան կողմը ցանկանում է այդ ընկերությունների համար նոր հնարավորություններ տեսնել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղության գործընթացին աջակցելու ճանապարհներ գտնելու համար։ Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք հավատացած ենք, որ ուղիղ շփումները շատ կարևոր են։ ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր ունենալ այս գործընթացում»,֊ ասել է նա։
Բաքվում ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ ամերիկյան կողմն աջակում է ԵՄ քայլերին՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«ԵՄ-ն շատ հաջող աշխատանք է կատարում այս ուղղությամբ։ Շփումներ կան երկու երկրի ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով։ Ստեղծվել է սահմանազատման աշխատանքային խումբ»,- նշել է դեսպանը։
Լիցենբերգերի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված՝ յուրաքանչյուր երկրի ջանքերին ու, ըստ նրա, Թուրքիան այդ երկրներից մեկն է։
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Կուզենայինք տեսնել նման առաջընթաց նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով Արցախի գրավյալ տարածքներում իրավիճակին, Լիցենբերգերը խոսել է ականզերծման խնդրի լուծման հրատապության մասին ու նշել, որ ԱՄՆ-ն ներգրավված է այս գործընթացում։

«Մինչ օրս ականի պայթյունների ու մարդկայաին կորուստների դեպքեր կան։ Չեմ կարծում, որ մարդիկ կկարողանան վերադառնալ այդ տարածքներ, քանի դեռ ականազերծման խնդիրը չի լուծվել»,- ասել է Լիցենբերգերը։

ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենց որոշ ընկերություններ գործունեություն են ծավալում Արցախի տարածքներում, և ամերիկյան կողմը ցանկանում է այդ ընկերությունների համար նոր հնարավորություններ տեսնել։
ԱՄՆ-ն ողջունել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը
Ադրբեջանում դեսպանը նաև խոսել է Բաքվի՝ Եվրոպային գազ մատակարարելու հարցում կարևոր դերակատարում ունենալու մասին։ Նրա խոսքով՝ այս պահին Եվրոպայում գազի պահանջը շատ բարձր է ու այդպես էլ մնալու է, քանի որ Եվրոպան ձգտում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման աղբյուրները։

«Հույս ունեմ, որ բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք վերաբերում են Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման ավելացմանը, շուտով կլուծվեն։ Քննարկումներ են ընթանում, որպեսզի գնահատվեն տեխնիկական խնդիրները»,- ասել է Լիցենբերգերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն։ Նրա խոսքով՝ երկու երկիրն էլ «կարևոր քայլեր են արել» այդ ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ն խրախուսում է դա։
Լրահոս
0