https://arm.sputniknews.ru/20220606/rd-otu-n-vochnchacrel-e-ukrainakan-razmakan-tekhnikaji-veranvorvogman-gvortsarany-pn-42909465.html
ՌԴ ՕՏՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարանը. ՊՆ
ՌԴ ՕՏՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարանը. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մասին։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T13:31+0400
2022-06-06T13:31+0400
2022-06-06T13:34+0400
ուկրաինա
ռուսաստան
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_0:0:3203:1802_1920x0_80_0_0_ce557e5d8a2fa58a3a3a7cded1636315.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Խարկովի մարզում ոչնչացրել են ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարանը: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Նրա խոսքով` օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները խոցել են նաև ուկրաինական զորքերի կառավարման 4 կետ, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակման 15 շրջան:ՌԴ օդատիեզերական ուժերը Կիևի արվարձանում ոչնչացրել են Եվրոպայից մատակարարած տանկերը. ՌԴ ՊՆՌուսական ավիացիան անցած օրվա ընթացքում ԴԺՀ-ի Սևերսկի շրջանում ոչնչացրել է ԱՄՆ-ից Ուկրաինա մատակարարված AN/TPQ-50 ռադիոտեղորոշիչ կայանը։Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են կառավարման 2 կետ, ավելի քան 150 ազգայնական, հրթիռահրետանային սպառազինության 3 պահեստ ու վառելիքի պահեստ (ԴԺՀ Կոդեմի շրջանում), 8 տանկ ու զրահատեխնիկա, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու մարտկոց, 10 հատուկ ավտոմեքենա:Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 1 ՄիԳ-29 և 13 ԱԹՍ։Ռազմական հատուկ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացրել են190 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1127 անօդաչու թռչող սարք, 330 զենիթային հրթիռային համալիր, 3424 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 473 կայանք, 1795 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3446 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_291:0:3020:2047_1920x0_80_0_0_f25f6088a090b5ecf1c9e4655e9c3ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
ՌԴ ՕՏՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարանը. ՊՆ
13:31 06.06.2022 (Թարմացված է: 13:34 06.06.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Խարկովի մարզում ոչնչացրել են ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման գործարանը: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները խոցել են նաև ուկրաինական զորքերի կառավարման 4 կետ, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակման 15 շրջան:
Ռուսական ավիացիան անցած օրվա ընթացքում ԴԺՀ-ի Սևերսկի շրջանում ոչնչացրել է ԱՄՆ-ից Ուկրաինա մատակարարված AN/TPQ-50 ռադիոտեղորոշիչ կայանը։
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են կառավարման 2 կետ, ավելի քան 150 ազգայնական, հրթիռահրետանային սպառազինության 3 պահեստ ու վառելիքի պահեստ (ԴԺՀ Կոդեմի շրջանում), 8 տանկ ու զրահատեխնիկա, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու մարտկոց, 10 հատուկ ավտոմեքենա:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 1 ՄիԳ-29 և 13 ԱԹՍ։
Ռազմական հատուկ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացրել են190 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1127 անօդաչու թռչող սարք, 330 զենիթային հրթիռային համալիր, 3424 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 473 կայանք, 1795 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3446 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։