00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
49 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ օդատիեզերական ուժերը Կիևի արվարձանում ոչնչացրել են Եվրոպայից մատակարարած տանկերը. ՌԴ ՊՆ

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար տեղեկացնել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել են Եվրոպայից մատակարարված Տ-72 տանկերը Կիևի արվարձանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Կիևի արվարձանում մեծ հեռահարության օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են արևելաեվրոպական երկրների մատակարարած Տ-72 տանկերը և այլ զրահատեխնիկա, որոնք տեղակայված են եղել վագոնանորոգման ձեռնարկության մասնաշենքերում»,- ասել է գեներալը:

Բացի այդ, ՌԴ ավիացիան ԴԺՀ-ում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական տեխնիկան վերանորոգող գործարանային արտադրամասեր։
Կոնաշենկովը հավելել է, որ մեկ օրում խոցվել են Ուկրաինայի զորքերի 81-րդ և 95-րդ դեսանտագրոհային բրիգադի կառավարման կետերը, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման վեց շրջան:
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրի երկու արձակման կայանք՝ ԴԺՀ-ի Չերկասսկոյե և Զապորոժիեի մարզի Օրեխով բնակավայրերի շրջանում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու մարտական մեքենա՝ Խարկովի մարզի Կորոտիչ բնակավայրի շրջանում, հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակի և Սլավյանսկ շրջաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի արտադրության AN/TPQ-50 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայան՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սևերսկի շրջանում:
ՌԴ Զինված ուժերի հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական կառավարման 46 կետ, 123 հրետանային և ականանետային ստորաբաժանում՝ կրակային դիրքերում ուկրաինական զորքերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 498 շրջան:
Պուտինը խոսել է ուկրաինական ԱԹՍ-ների դեմ բարձր արդյունավետությամբ զենքի մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 102-րդ օրը։
Լրահոս
0