00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են սպառազինությունների վերահսկման հարցերը. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցկացվել են Մինսկում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. ԱՊՀ երկրների Համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները երեկ Մինսկում քննարկել են սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի տարածման հարցերը: Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում սպառազինությունների վերահսկման, զինաթափման ու չտարածման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկային զինաթափման խնդրի, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, քիմիական զենքի արգելման, կենսաբանական անվտանգության, ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական չափման ու Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ»,- տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունից:

Նշվում է, որ խորհրդատվությունները թույլ են տվել առարկայորեն ստուգել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները:
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են անվտանգության երաշխիքների խնդիրները։ Հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների պատրաստակամությունը շարունակելու իրենց գործողությունները կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար:
Խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2022 թվականի դեկտեմբերին։
ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայության ղեկավարները քննարկել են սահմանների պաշտպանության հարցը
Լրահոս
0