00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնարկեց ընդդիմության քայլերթը Երևանի Ֆրանսիայի հրապարակից

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները կշարունակեն անհնազանդության ակցիաները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սայաթ-Նովա փողոց։
Երթի առաջին շարքերում «Դիմադրության» ղեկավարներից Իշխան Սաղաթելյանն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր պատգամավորներ։
Ակցիայի մասնակիցները մտադիր են այսօր էլ անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում։
Երեկ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված աշխատանքային քննարկմանը «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 31-ին շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։ Նա նաև հայտնեց, որ ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու։
Մայիսի 30-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0