00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Արմեն Պետրոսյան
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը ուղղերձ է նաև Հայաստանին. Արմեն Պետրոսյան
09:06
7 ր
Վիգեն Հակոբյան
Մրցակիցներին ֆիզիկապես վերացնելը քաղաքական որոշ շրջանակների համար թրենդ է դարձել․ Վիգեն Հակոբյան
09:14
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:28
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:45
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բավական տպավորիչ դինամիկա է. Միրզոյանը խոսել է հայ-հնդկական համագործակցության մասին

© Sputnik / пресс-служба МИД РФԱրարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում այս ամռանը կկայանա հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում։
Այս մասին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

«Մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում։
Միրզոյանը նշել է, որ իր Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի փոխայցերի ընթացքում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։
«Այս այցերի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մերգործարարշրջանակներինկմոտեցնենմիմյանց:
Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանն արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը. Միրզոյան
Անդրադառնալով պաշտպանական ոլորտում համագործակցությանը` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասել է նա։

Կոմունիկացիոն նախագծերի մասին հարցին պատասխանելիս` Միրզոյանը նշել է, որ մենք շահագրգիռ ենք զարգացնելու երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։

Նա ընդգծել է, որ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավական նշանակալի և այս առումով ողջունում նաև հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Լրահոս
0