https://arm.sputniknews.ru/20220530/18-ardzanagrutjun-mek-shabatum-qaghaqapetarany-pajqarum-e-pvoghvocajin-arevtri-dem-42599102.html
18 արձանագրություն` մեկ շաբաթում. քաղաքապետարանը պայքարում է փողոցային առևտրի դեմ
18 արձանագրություն` մեկ շաբաթում. քաղաքապետարանը պայքարում է փողոցային առևտրի դեմ
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավապահների հետ համատեղ ուժեղացված ստուգումներ են անցկացնում Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T12:33+0400
2022-05-30T12:33+0400
2022-05-30T12:38+0400
առևտուր
փողոց
երևանի քաղաքապետարան
նիստ
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/67/13726746_0:0:1601:901_1920x0_80_0_0_83f5c61cc3bc8ff27cfefe78fc2d69e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում 18 արձանագրություն է կազմվել, ինչը 8-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Այս մասին գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։Բացի այդ, հայտնաբերվել է չմակնշված կամ ժամկետանց ապրանքների 7 դեպք։ Համապատասխան արձանագրություններն ուղարկվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Վերացնել ապօրինի առևտուրն ու զբաղվել փողոցային երաժիշտներով. Սարգսյանի կարգադրությունըՔաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությունից հայտնում են, որ բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքնաճում է մինչև 200 հազար դրամ:Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։ Քաղաքային իշխանությունները պլանավորում են նոր շուկաներ բացել, եթե ներկայիս շուկաներում բավարար տեղեր չկան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/67/13726746_0:0:1423:1067_1920x0_80_0_0_aeceed072f734e6ca194cc0601e175c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևտուր, փողոց, երևանի քաղաքապետարան, նիստ, տուգանք
առևտուր, փողոց, երևանի քաղաքապետարան, նիստ, տուգանք
18 արձանագրություն` մեկ շաբաթում. քաղաքապետարանը պայքարում է փողոցային առևտրի դեմ
12:33 30.05.2022 (Թարմացված է: 12:38 30.05.2022) Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավապահների հետ համատեղ ուժեղացված ստուգումներ են անցկացնում Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում 18 արձանագրություն է կազմվել, ինչը 8-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Այս մասին գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ևս 83 արձանագրություն քննարկման փուլում են, թեժ գծին ստացվել է ապօրինի առևտրի իրականացման վերաբերյալ 5 ահազանգ, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»,- ասաց Սաֆարյանը։
Բացի այդ, հայտնաբերվել է չմակնշված կամ ժամկետանց ապրանքների 7 դեպք։ Համապատասխան արձանագրություններն ուղարկվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությունից հայտնում են, որ բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիքներ և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքնաճում է մինչև 200 հազար դրամ:
Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։ Քաղաքային իշխանությունները պլանավորում են նոր շուկաներ բացել, եթե ներկայիս շուկաներում բավարար տեղեր չկան: