00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդակոծությունները շարունակվում են, խաղաղ բնակիչներ են զոհվում. ինչ վիճակ է Ռուբեժնոյում

© RIA Novosti / Виктор ЗванцевՃանապարհային նշան Ռուբեժնոյում
Ճանապարհային նշան Ռուբեժնոյում - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Բաժանորդագրվել
Ավերված շենքեր, չպայթած ականներ, բեկորներով լի բակեր․ ԼԺՀ-ի ուժերը, ռուսական զորքերի աջակցությամբ, բոլորովին վերջերս գրավել են քարտեզի վրա ռազմավարական կարևորություն ունեցող կետը։ Հեռավորությունը մինչև ռազմաճակատ երեք կիլոմետր է, գնդակոծությունները շարունակվում են։ Քաղաքում տիրող իրավիճակի ու բնակիչների շրջանում տրամադրությունների մասին՝ ՌԻԱ Նովոստիի ռեպորտաժում:

Վիկտոր Զվանցև, ՌԻԱ Նովոստի

«Երբեմնի լավ թաղամասը»

Դեռ ուշ քառասնականներին գերմանական և իտալական գերիների կառուցած Հաղթողների պողոտան գրեթե ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից։ Պահպանվել են միայն Ազատամարտիկներին նվիրված հուշարձանն ու Պիոներների պալատը։
«Դա ամենալավ թաղամասերից էր,- ասում է տեղի բնակչուհի Տատյանան։ - Ընդարձակ բնակարաններ, բարձր առաստաղներ, զբոսայգի, ատրակցիոններ, մեծ քանակությամբ կանաչ գոտիներ։ Իսկ հիմա ավերակներ են, որոնց մեջ թափառում են կորած շներն ու կատուները։ Բեկորների վնասել են մի քանիսի թաթերը։ Փորձում ենք նրանց կերակրել ու բուժել»։
Խմելնիցկու փողոցում, որը մոտակայքում է գտնվում, բակում հրաշքով փրկված աղավնատուն է։ «Պատերազմից առաջ 150 թռչուն ունեի, իսկ հիմա ընդամենը մի քանի տասնյակ, - հաց փշրելով, ասում է թոշակառու Վալենտինան։ - Օրերս, երբ կերակրում էի աղունիկներին, ուկրաինական կողմից արկ եկավ։ Հասցրեցի կռանալ, բեկորը բառացիորեն գլխիս վրայով անցավ, նույնիսկ գլխարկիս կպավ»։
Տասը մետր այն կողմ հինգ թարմ գերեզման կա։ Մեկում միանգամից չորս մարդ է թաղված՝ երկու երեխա՝ 10 ու 11 տարեկան, մի տղամարդ ու մի տարեց կին։ Զոհված երեխաներին միայնակ մայրն էր դաստիարակում։ Ապրիլի կեսերին նա գնաց ջրի հետևից՝ հարևաններին խնդրելով հետևել նրանց։ Շուտով թաղամասը գնդակոծեցին, արկը հենց բնակարանի մեջ էր ընկել։ Արդեն մյուս հարևանները գերեզմանը փորեցին ու թաղեցին նրանց։
«Մայրն այդպես էլ չվերադարձավ, - ավելացնում է Օլեսյան նույն շենքից։ - Նրա ճակատագրի մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, նույնպես հրետակոծության տակ է ընկել»։
© RIA Novosti / Виктор ЗванцевԱյստեղ 4 մարդ է թաղված
Могила, где похоронены четыре человека - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Այստեղ 4 մարդ է թաղված
Քաղաքացիների մեծ մասը գնացել է հարևան Ստարոբելսկ, որտեղ փախստականների ժամանակավոր տեղավորման կետ են կահավորել: Ոմանք մոտակա գյուղեր են տեղափոխվել՝ բարեկամների ու հարազատների մոտ։
«Մարտերի ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ի ներկայացուցիչները ինձ տնից դուրս հանեցին ու այնտեղ կրակակետ սարքեցին, - հիշում է Ռուբեժնոյե քաղաքի բնակիչ Գենադին։ - Վերցրեցին նոութբուքը, ասելով, որ ես կարող եմ ռուսական նշանառու լինել։ Բայց ինձ թվում է, դա սովորական կողոպուտ էր։ Պարզապես խլում էին, ինչ ուզում էին, նույնիսկ ավտոտնակների դռները կոտրում ու ավտոմեքենաներ էին առևանգում»։

Լքված դիրքեր

Հաղթողների պողոտայում՝ հրշեջ ծառայության նախկին շենքում, Ուկրաինայի զինված ուժերի մի մասն էր տեղակայված։ Ընդարձակ ներքին բակը լի է այրված ռազմական տեխնիկայով։ Աղյուսե երկհարկանի շենքը կիսով չափ ավերված է։
© RIA Novosti / Виктор ЗванцевՈւկրաինական ռազմական տեխնիկա Ռուբեժնոյում
Военная украинская техника в Рубежном - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Ուկրաինական ռազմական տեխնիկա Ռուբեժնոյում
Գլխավոր մուտքի մոտ ավազով պարկերից երկարաժամկետ կրակակետ է։ Առաջին հարկի պատերին «ազգային հերոսների» դիմանկարների պատկերասրահն է, ավելի ճիշտ՝ այն, ինչ դրանից մնացել է։ Այստեղ գցած են «Ուղղափառ հերոսի աղոթարան» ու «Անձ, մարտիկ, ուղեկցորդ» գրքույկները Ստեպան Բանդերայի մասին:
Հողի մեջ խորը ապաստարան է։ Ստորգետնյա միջանցքները զորամասից շատ ավելի հեռուն են տանում, այդ թվում՝ «Կրասիտել» քիմիական կոմբինատի տարածք։
«Ռուբեժնոյե քաղաքում մի քանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ կան, — բացատրում է տեղի բնակիչ Անդրեյը։ — Եվ յուրաքանչյուրի տակ լաբիրինթոսներ են: Օրինակ, «Զարյա» կոմբինատից կարելի է հանգիստ փախչել քաղաքից դուրս՝ դեպի անտառ»։
© RIA Novosti / Виктор ЗванцевԹափթփված գրքույկներ
Книга, найденная в воинской части в Рубежном - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Թափթփված գրքույկներ

Կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ

Հենց «Զարյան» դարձավ ուկրաինական զորքերի վերջին ամրացման շրջանը Ռուբեժնոյե քաղաքում։ Այժմ նրանք գտնվում են Սևերոդոնեցկում, որը գտնվում է այստեղից երեք կիլոմետր հեռավորության վրա: Դիրքերը բլրի վրա են։ Այնտեղից քաղաքն ասես ափի մեջ լինի։
«Կրակում են նաև քաղաքացիական անձանց վրա, - նշում է Անդրեյը։ - Անհասկանալի է՝ ինչու։ Ես նույնիսկ վախենում եմ ջրի հետևից երկու հարյուր մետր գնալ: Էլ ինչ խոսք հումանիտար օգնության մասին»։
Այն բաժանում են 7-րդ միկրոշրջանում: Մթերքը կարելի է ձեռք բերել միայն այնտեղ, խանութները վաղուց փակ են։ «Երեկ մոտակայքում մարտ էր ընթանում, իսկ հետո արկ թռավ,- ասում են տեղի պահեստազորայինները։ - Միգուցե թիրախավորել են պարետատունը, կամ պարզապես կրակում էին, ինչպես դա հաճախ է լինում»։
© RIA Novosti / Виктор ЗванцевԿերակուրը պատրաստում են տանկային արկերի վրա
Еду готовят на танковых снарядах - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Կերակուրը պատրաստում են տանկային արկերի վրա
Գնդակոծությունները չեն դադարում։ Անցած շաբաթների ընթացքում բազմաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Գրեթե ամեն օր վիրավորներ կան, մեծ մասամբ՝ քաղաքացիական։
Օրերս մոտակայքում ապրող Բորիսի բնակարան ականի բեկոր է ընկել։ Խրվել է դռան մեջ։ «Հենց բակի մեջտեղում պայթյուն որոտաց։ Չնայած այստեղ վաղուց զինվորականներ չկան։ Բայց «վեսեուշնիկների» (Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչներ – խմբ․) համար, հավանաբար, միևնույն է»։
© RIA Novosti / Виктор ЗванцевԲորիսը ցույց է տալիս բեկորից վնասված դուռը
Житель города Рубежное Борис показывает осколок мины - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Բորիսը ցույց է տալիս բեկորից վնասված դուռը
Ուկրաինական հրետանին ամբողջությամբ ոչնչացրել է մասնավոր տներով թաղամասը, որ հարևանությամբ է գտվում։ Այնտեղ, ըստ Բորիսի, նույնպես շատ խաղաղ բնակիչներ են զոհվել։
Չնայած բարդ իրադրությանը՝ աստիճանաբար ավելի շատ մարդասիրական օգնություն է հասնում Ռուբեժնոյե։ Քաղաքացիները կամաց-կամաց վերադառնում են։ Ասում են՝ տանն ավելի լավ է։ Եվ նշում են, որ ամենածանրն արդեն հետևում է։
Լրահոս
0