https://arm.sputniknews.ru/20220525/vostikanutjuny-bvoghvoqi-akciaji-masnakicnerin-kvoch-arec-bacel-nakhagahakani-mutqery-ev-elqery-42430351.html
Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ արեց բացել նախագահականի մուտքերը և ելքերը
Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ արեց բացել նախագահականի մուտքերը և ելքերը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները ներկա պահին քոչարի և յարխուշտա են պարում նախագահի նստավայրի գլխավոր մուտքի մոտ։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T09:34+0400
2022-05-25T09:34+0400
2022-05-25T10:24+0400
ընդդիմություն
դիմադրություն շարժում
նախագահ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42430241_0:0:1600:900_1920x0_80_0_0_71c5d9076696821a18b51c88193c1d90.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման անդամներին կոչ արեց չփակել ՀՀ նախագահի նստավայրի մուտքերն ու ելքերը։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ընդդիմադիրներն ու իրենց կողմնակիցները շրջափակել են նախագահականի բոլոր մուտքերը։Առաջարկ եղավ կատարել ոստիկանության օրինական պահանջը` չփակե՛լ մուտքերն ու ելքերը։«Դիմադրություն» շարժման անդամները նախագահի նստավայրից չեն հեռացել։ Նրանք այժմ քոչարի և յարխուշտա են պարում գլխավոր մուտքի մոտ։Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 24-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ շրջափակեցին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42430241_212:0:1412:900_1920x0_80_0_0_1d0e056bf8330a7f04ecad5478bdfa0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, դիմադրություն շարժում, նախագահ, բողոքի ակցիա
ընդդիմություն, դիմադրություն շարժում, նախագահ, բողոքի ակցիա
Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ արեց բացել նախագահականի մուտքերը և ելքերը
09:34 25.05.2022 (Թարմացված է: 10:24 25.05.2022) Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները ներկա պահին քոչարի և յարխուշտա են պարում նախագահի նստավայրի գլխավոր մուտքի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման անդամներին կոչ արեց չփակել ՀՀ նախագահի նստավայրի մուտքերն ու ելքերը։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ընդդիմադիրներն ու իրենց կողմնակիցները
շրջափակել են նախագահականի բոլոր մուտքերը։
ՀՀ ոստիկանության ծառայողները ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերը շրջափակած ցուցարարներին հիշեցրին` «Հավաքների ազատության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հավաքի մասնակիցները չպետք է փակեն հավաքի անցկացման կամ դրան հարող շենքերի մուտքերն ու ելքերը։
Առաջարկ եղավ կատարել ոստիկանության օրինական պահանջը` չփակե՛լ մուտքերն ու ելքերը։
«Դիմադրություն» շարժման անդամները նախագահի նստավայրից չեն հեռացել։ Նրանք այժմ քոչարի և յարխուշտա են պարում գլխավոր մուտքի մոտ։
Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան
Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 24-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ
շրջափակեցին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։