https://arm.sputniknews.ru/20220525/hajastani-mi-qani-qaghaqnerum-u-mvoskvajum-eritasardakan-mrcujt-kanckacvi-42441158.html
Հայաստանի մի քանի քաղաքներում ու Մոսկվայում երիտասարդական մրցույթ կանցկացվի
Հայաստանի մի քանի քաղաքներում ու Մոսկվայում երիտասարդական մրցույթ կանցկացվի
Sputnik Արմենիա
Լավագույն թիմերը կկարողանան մասնակցել սեպտեմբերի սկզբին նախատեսված Buissup Global Forum մրցույթի եզրափակիչ փուլին։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T12:50+0400
2022-05-25T12:50+0400
2022-05-25T13:00+0400
հայաստան
մոսկվա
մրցույթ
երիտասարդ
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24239212_0:84:1601:984_1920x0_80_0_0_15283c8227ae65d3e571dcacca7e8948.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երիտասարդների հետ հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էր Ռուսաստանի առաջատար բուհերի ավելի քան 50 ներկայացուցիչ։Հանդիպումն անցկացվել է Buissup նախագծի շրջանակում, որի նպատակը երիտասարդ գործարարներին աջակցելն է, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար կապեր ստեղծելը։ Միջոցառումներն կազմակերպվում են «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։Հայտարարվել է հայ ձեռնարկատերերի երիտասարդական Buissup Hackathon մրցույթի առաջին փուլը, որը հուլիսի 9-10-ը կանցկացվի Մոսկվայում ու Հայաստանի 4 քաղաքներում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան։ Եզրափակիչ անցած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնելու պրոֆեսիոնալ ժյուրիին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և ներդրողներին։Հիշեցնենք, որ նախորդ տարի Buissup Global Forum-ի եզրափակիչ անցած 9 մասնակիցները ներդրումներ ստացան իրենց նախագծերի իրականացման համար, որոնց ընդհանուր գումարն այս պահի դրությամբ ավելի քան 1,2 մլն դոլար է։ Այդ նախագծերի թվում են QaylTek-ը, Artuyt-ը, Havasar-ը, Medu.am-ը և այլն։ Հաղթողների նախագծերի ֆինանսավորումը կշարունակվի։«Buissup»-ը կավարտվի սեպտեմբերի 20-ին Երևանում՝ արդեն ավանդական դարձած համահայկական բիզնես-համաժողովով (Armenian Business Forum 2022)։«Տաշիրը» ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.-ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում, հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ «Տաշիրը» գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքներում։ Ընկերության հիմնադիրը նրա նախագահ Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24239212_88:0:1511:1067_1920x0_80_0_0_809ac2d00d9ba345bb832fdb233c22e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մոսկվա, մրցույթ, երիտասարդ, գործարար
հայաստան, մոսկվա, մրցույթ, երիտասարդ, գործարար
Հայաստանի մի քանի քաղաքներում ու Մոսկվայում երիտասարդական մրցույթ կանցկացվի
12:50 25.05.2022 (Թարմացված է: 13:00 25.05.2022) Լավագույն թիմերը կկարողանան մասնակցել սեպտեմբերի սկզբին նախատեսված Buissup Global Forum մրցույթի եզրափակիչ փուլին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երիտասարդների հետ հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էր Ռուսաստանի առաջատար բուհերի ավելի քան 50 ներկայացուցիչ։
Հանդիպումն անցկացվել է Buissup նախագծի շրջանակում, որի նպատակը երիտասարդ գործարարներին աջակցելն է,
Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար կապեր ստեղծելը։ Միջոցառումներն կազմակերպվում են «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Հայտարարվել է հայ ձեռնարկատերերի երիտասարդական Buissup Hackathon մրցույթի առաջին փուլը, որը հուլիսի 9-10-ը կանցկացվի Մոսկվայում ու
Հայաստանի 4 քաղաքներում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան։ Եզրափակիչ անցած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնելու պրոֆեսիոնալ ժյուրիին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և ներդրողներին։
«Լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի եզրափակիչ Buissup Global Forum փուլին, որը կանցկացվի Դիլիջանում սեպտեմբերի 5-11-ը։ Այնտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթողները, որոնք ներդրումներ կստանան իրենց նախագծերի հետագա զարգացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Buissup Global Forum-ի եզրափակիչ անցած 9 մասնակիցները ներդրումներ ստացան իրենց նախագծերի իրականացման համար, որոնց ընդհանուր գումարն այս պահի դրությամբ ավելի քան 1,2 մլն դոլար է։ Այդ նախագծերի թվում են QaylTek-ը, Artuyt-ը, Havasar-ը, Medu.am-ը և այլն։ Հաղթողների նախագծերի ֆինանսավորումը կշարունակվի։
«Buissup»-ը կավարտվի սեպտեմբերի 20-ին Երևանում՝ արդեն ավանդական դարձած համահայկական բիզնես-համաժողովով (Armenian Business Forum 2022)։
«Տաշիրը» ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.-ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում, հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ «Տաշիրը» գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքներում։ Ընկերության հիմնադիրը նրա նախագահ Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։