00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիմադրությունը» բացեց փակ խաչմերուկը և երթով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ

© Sputnik / Aram Nersesyan«Դիմադրություն» շարժման անդամներ
«Դիմադրություն» շարժման անդամներ - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
«Դիմադրություն» շարժման անդամներ
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներով։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները բացեցին Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պռոշյան փողոցների խաչմերուկը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նրանք փակել էին խաչմերուկը, մի մասը նստել էր ասֆալտին՝ ամբողջությամբ կանգնեցնելով այդ հատվածի երթևեկությունը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Մինչ այդ ոստիկանությունը անհնազանդության ակցիա իրականացնող անձանց հորդորում էր բացել ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն ընդդիմադիրները չենթարկվեցին։ Այդուհանդերձ, ոստիկանների և շարժման անդամների միջև ընդհարում չեղավ։
Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվում են «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներով և հայրենասիրական երգերի ներքո։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0