00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի բանակը գիտակցաբար դանդաղեցնում է առաջխաղացումը. Շոյգուն՝ Ուկրաինայի մասին

© POOL / Անցնել մեդիապահոցՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն
ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ Արևմուտքը մահաբեր զենքի մատակարարումներ է արել՝ վախենալով ուկրաինական զորքերի ջախջախումից։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Ռուսաստանը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունը՝ չնայած Արևմուտքի կողմից ճնշմանն ու Կիևին ցուցաբերած աջակցությանը։ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն է հայտարարել այս մասին՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

«Չնայած Արևմուտքի լայնածավալ օգնությանը Կիևի ռեժիմին ու Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշմանը, կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև բոլոր խնդիրների ամբողջական կատարումը»,- նշել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ Արևմուտքն արտակարգ կարգով մահաբեր զենքի մատակարարումներ է կազմակերպել՝ վախենալով ուկրաինական զորքերի ջախջախումից։
«Ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ միջազգային հանրության ապատեղեկատվության լայնածավալ արշավ է ծավալվել։ Ուկրաինա են ուղևորվում ռազմական խորհրդականներ ու մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցներ, իսկ օտարերկրյա վարձկանների թիվը գերազանցում է վեց հազարը»,- ասել է նախարարը:
Շոյգուն նաև նշել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել հատուկ գործողություն սկսել՝ մարդկանց ցեղասպանությունից պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայի ապառազմականացման ու ապաազգայնականացման, ոչ միջուկային ու չեզոք կարգավիճակի ապահովման նպատակով:
Ինչպես ընդգծել է նախարարը, ՆԱՏՕ-ն Ուկրաինան վերածել է Ռուսաստանի թշնամական պետության՝ այն դարձնելով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիք:
ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում. ՌԴ ՊՆ
«Հյուսիսատլանտյան դաշինքը շատ է մոտեցել մեր սահմաններին ու մի քանի անգամ ավելացրել մարտական ներուժը։ Ակտիվացրել էին ջանքերը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, նրա տարածքում կոալիցիոն ռազմական ենթակառուցվածքների տեղակայման նպատակով, իսկ երկիրը վերածել էին մեզ համար թշնամական պետության և օգտագործում էին որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք»,- ասել է նա:
Շոյգուն հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքում «ստեղծվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների ցանց, որոնք ներառված են ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական ծրագրում»:
«Փաստաթղթով հաստատվել է, որ ուսումնասիրությունները կատարվել են գաղտնի՝ խախտելով ստանձնած միջազգային պարտավորությունները։ Մեր սահմանների անմիջական հարևանությամբ, ըստ էության, ստեղծվում էին կենսաբանական զենքի բաղադրիչներ, մշակվում էին համաճարակային իրավիճակի ապակայունացման մեթոդներ»,- նշել է նախարարը։
Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման իրական սպառնալիք է առաջացել:
Շոյգուն ավելացրել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի առաջխաղացումը գիտակցաբար դանդաղեցվում է, որպեսզի խաղաղ բնակիչները հասցնեն տարհանվել:

«Շրջափակված բնակավայրերից բնակիչների դուրս գալու համար լռության ռեժիմներ են հայտարարվում և հումանիտար միջանցքներ ստեղծվում։ Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է գիտակցաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ասել է նա։

Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են խաղաղ բնակիչներ լինել, հայտնաբերված կրակակետերն ու հակառակորդի ռազմական օբյեկտները խոցվում են բարձր ճշգրտության զենքով:
Լրահոս
0