00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ-ն միայն տարածքի կտոր չէ. Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նիստում

© Sputnik / пресс-служба МИД РФԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է անվտանգության հարցերի։ Նա նշել է, որ երկու տարի առաջ Հայաստանը զգաց միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը՝ ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:

«Երկու տարի է անցել այդ սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության: Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման ու վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ կարող է շատ օրինակներ բերել։
«Ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։ Եվ, հարգելի՛ գործընկերներ, քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է»,- շեշտել է նախարարը:
Միրզոյանի խոսքով` Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել
ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում, բայց Հայաստանում հավատացած են, որ ԵԽ-ն նույնպես իր մանդատի շրջանակում պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կլինի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Լրահոս
0