00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանային խաղաղության հարցերն է Փաշինյանը քննարկել Իտալիայի բարեկամական խմբի հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին։ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին։
Բաժանորդագրվել
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման գործում:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտ ամսին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում:
Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին:
Լրահոս
0