https://arm.sputniknews.ru/20220519/maghtum-em-erand-ev-hajvoghutjun-pashinjany-shnvorhavvorel-e-fransiaji-nvoranshanak-varchapetin-42222967.html
Մաղթում եմ եռանդ և հաջողություն. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Մաղթում եմ եռանդ և հաջողություն. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել։ 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T10:39+0400
2022-05-19T10:39+0400
2022-05-19T10:41+0400
հայաստան
ֆրանսիա
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42115739_0:0:3017:1697_1920x0_80_0_0_e5fa6c2a759d64584f22dba9a3d32356.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին` մաղթելով հաջողություններ իր առաքելության իրականացման գործում և անսպառ եռանդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։ Համոզված եմ, որ մեր կառավարությունները հայ-ֆրանսիական հարաբերությունների ոգով կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու համար»,– նշված է նամակում։Փաշինյանը կարևորել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում ստորագրված՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի նպատակների կյանքի կոչմանն ուղղված հետագա համատեղ ջանքերը։Հիշեցնենք, որ 61-ամյա Էլիզաբեթ Բորնը երկրի վարչապետ է նշանակվել մայիսի 16–ին` Ժան Կաստեքսի հրաժարականից հետո։ Մինչ այս նա եղել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42115739_284:0:3013:2047_1920x0_80_0_0_9c022ad193810ded3df7581d076223d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, շնորհավորանք
հայաստան, ֆրանսիա, շնորհավորանք
Մաղթում եմ եռանդ և հաջողություն. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
10:39 19.05.2022 (Թարմացված է: 10:41 19.05.2022) ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին` մաղթելով հաջողություններ իր առաքելության իրականացման գործում և անսպառ եռանդ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։ Համոզված եմ, որ մեր կառավարությունները հայ-ֆրանսիական հարաբերությունների ոգով կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու համար»,– նշված է նամակում։
Փաշինյանը կարևորել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում ստորագրված՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի նպատակների կյանքի կոչմանն ուղղված հետագա համատեղ ջանքերը։
Հիշեցնենք, որ 61-ամյա Էլիզաբեթ Բորնը երկրի վարչապետ է նշանակվել մայիսի 16–ին` Ժան Կաստեքսի հրաժարականից հետո։ Մինչ այս նա եղել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար։