https://arm.sputniknews.ru/20220518/kes-zhamic-fransiaji-hraparakic-kmeknarki-irazekman-erty-42181578.html
Կես ժամից Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի իրազեկման երթը
Կես ժամից Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի իրազեկման երթը
Sputnik Արմենիա
Երեկոյան` 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T11:34+0400
2022-05-18T11:34+0400
2022-05-18T11:41+0400
իշխան սաղաթելյան
երթ
երևան
բողոքի ակցիա
ընդդիմություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42114544_0:0:1600:901_1920x0_80_0_0_9ff1eadf0846bb8c7db1c3cdf34b0e00.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ 30 րոպեից` ժամը 12։00-ին, Ֆրանսիայի հրապարակից երթ է տեղի ունենալու։Սաղաթելյանը կոչ արեց քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող խմբերին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` իրազեկման երթին մասնակցելու համար։ Թե ինչ երթուղով է ընթանալու երթը, ընդդիմադիր գործիչը չասաց։Նա նաև հայտնեց, որ երեկոյան ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։«Ա՛խ, կոշիկս». ոստիկանները ոտք ու ձեռքից բռնած, քարշ տալով բերման ենթարկեցին ցուցարարինՀայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։Հիշեցնենք` մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42114544_176:0:1600:1068_1920x0_80_0_0_41b7806e4b3830d4adb3a6bb50606cb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, երթ, երևան, բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում
իշխան սաղաթելյան, երթ, երևան, բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում
Կես ժամից Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի իրազեկման երթը
11:34 18.05.2022 (Թարմացված է: 11:41 18.05.2022) Երեկոյան` 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ 30 րոպեից` ժամը 12։00-ին, Ֆրանսիայի հրապարակից երթ է տեղի ունենալու։
Սաղաթելյանը կոչ արեց քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող խմբերին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` իրազեկման երթին մասնակցելու համար։ Թե ինչ երթուղով է ընթանալու երթը, ընդդիմադիր գործիչը չասաց։
«Օրվա արդյունքների, փակված ճանապարհների, ակցիաներին մասնակցող մարդկանց, ինչպես նաև բերման ենթարկված քաղաքացիների տվյալներն ամփոփում ենք։ Ավելի ուշ կներկայացնենք»,- հայտնեց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ երեկոյան ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Հիշեցնենք` մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։