00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհնազանդության ակցիաները դադարեցնում ենք. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր դուրս եկան փողոց և բողոքի ակցիաներ իրականացրին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը 11:30 դադարեցնում է անհնազանդության ակցիաները։ Տեղեկությունը հայտնում է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Փաստել ենք` ժողովուրդն է իրադրության տերը։11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները։ 19:00-ին` հանրահավաք»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի, իսկ ոստիկանական բիրտ ուժն այլևս չի կարող ճնշել ժողովրդին։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դուրս եկան փողոց և մինչ այս պահը բողոքի ակցիաներ են իրականացրել»,– ուղիղ եթերում ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Այսօր վաղ առավոտից ընդդիմադիրները կաթվածահար էին արել Երևանը և բազմաթիվ փողոցներ փակել։
Լրահոս
0