00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհաստանը չի ուզում խզել ՌԴ–ի հետ կապերը. ՌԴ դեսպան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՍերգեյ Անդրեև
Սերգեյ Անդրեև - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Սերգեյ Անդրեև
Բաժանորդագրվել
Սերգեյ Անդրեևն ավելի քան 7 տարի է` ՌԴ դեսպանն է Լեհաստանում, և այդ ընթացքում 10-15 անգամ նրան սպառնացել են արտաքսել երկրից։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների զրոյացմանն ուղղված շարժմանը` Վարշավան ցանկանում է պահպանել ռուսական կողմի հետ կապերը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը:
«Մենք վաղուց ենք ապրում այս մթնոլորտում։ Իհարկե, իրավիճակն ավելի սրվեց Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ես բազմիցս կրկնել եմ` մեզ համար սկզբունքորեն քիչ բան է փոխվել: Մեր հարաբերությունների զրոյացման շարժումը վաղուց է սկսվել»,- ասել է դեսպանը Առաջին ալիքի եթերում։
Նա անդրադարձել է նաև իրեն Լեհաստանից արտաքսելու հնարավորությանը և ասել, որ ավելի քան 7 տարի Լեհաստանում ՌԴ դեսպան աշխատելու ընթացքում իրեն 10-15 անգամ սպառնացել են արտաքսել երկրից։
Լեհաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
«Առայժմ բանը դրան չի հասել, բայց տեսականորեն հնարավոր է, որովհետև դիվանագիտական հարաբերությունները կարող են փլուզվել, բայց երբ հարցնում են, թե ինչու Ռուսաստանի դեսպանը դեռ չի արտաքսվել Լեհաստանից, լեհ պաշտոնյաները միանգամայն ողջամտորեն ասում են, որ ՌԴ–ի հետ կապի ուղիները պետք է պահպանվեն։ ՌԴ–ում Լեհաստանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության առաքելությունը չի ավարտվել, նրանք ուզում են, որ այդ խողովակները պահպանվեն»,- ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ Վարշավան վկայակոչում է այն փաստը, թե ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մյուս երկրները չեն խզում հարաբերությունները, ՌԴ դեսպաններին չեն արտաքսում` բացառությամբ առանձին օրինակների, և Լեհաստանը չպետք է շտապի այդ հարցում։
Ներկ չեն լցրել. ՌԴ դեսպանը պատմել է Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները
Լրահոս
0