https://arm.sputniknews.ru/20220429/sd-n-sahmanadrakan-e-tshanachel-alen-simvonjani-yntrutjuny-41485776.html
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T16:30+0400
2022-04-29T16:30+0400
2022-04-29T16:59+0400
հայաստան
ալեն սիմոնյան
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992797_0:84:1601:984_1920x0_80_0_0_ca8808f7017a2676eef14b004f931588.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992797_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6492462ff3bc95fbbe2b689af2cc28a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, սահմանադրական դատարան
հայաստան, ալեն սիմոնյան, սահմանադրական դատարան
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը
16:30 29.04.2022 (Թարմացված է: 16:59 29.04.2022) Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
«2022 թվականի ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշեց` ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն
ԱԺ նախագահ ընտրվեց օգոստոսի 2-ին։ Օգոստոսի 10-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները
դիմեցին ՍԴ` պահանջելով չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ, ըստ նրանց, անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել ընտրությանը. նրանք այդ ժամանակ կալանավայրում էին։
Սահմանադրական դատարանը ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը
վարույթ ընդունեց սեպտեմբերի 6-ին։