00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիմադրություն» շարժման երիտասարդները անիվներով փակել էին Երևանի Կոմիտասի պողոտան

© Sputnik / Aram Nersesyan«Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Կոմիտասի պողոտայում (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
«Զարթնիր, լաո» իրազեկման քայլերթը Կոմիտասի պողոտայում (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև մի երիտասարդի, որն, իր ասելով՝ ուղղակի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի հերթապահն էր։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Դիմադրություն» շարժման երիտասարդներն անվադողերով փակել էին Երևանի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկը և ճայթուկներ վառել։
Նրանք վանկարկում էին. «Միություն, պայքար, հաղթանակ»։
Անմիջապես Կոմիտասի պողոտա ժամանեցին մեծ թվով ոստիկանական ուժեր ու մասնակիցներին և անիվները հեռացրին ճանապարհից, երթևեկությունը վերականգնվեց։
Գյուլբենկյան փողոցում կանգնած քաղաքացիներին սկսեցին քաշքշել ու մտցնել ոստիկանական մեքենաներ։ Տղաներից մեկը փորձում էր հասկանալ, թե ինչու են իրեն բերման ենթարկում, քանի որ ինքն ընդամենը մոտակա շենքի հերթապահն է։
Ակցիային մասնակցում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ժամանեց նաև մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը։
Նա ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն, որը գտնվում է Գյուլբենկյան 38 հասցեում։ Նա հայտնել էր, որ շտապում են այնտեղ՝ կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էլ հայտնում է, որ ոստիկանները շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը ու սպասում են դատարանի որոշմանը` ներս մտնելու համար։
«Շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը»,- հայտնում են ՆԱՈՒՄ-ից։
Հիշեցնենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ էր Կոմիտասի պողոտան փակվում, սակայն առավոտյան Վաղարշյան խաչմերուկի հատվածում էր։ Երթևեկությունը կարճ ժամանակով կաթվածահար է արվել նաև Հաղթանակ կամրջի վրա։ Բողոքի և իրազեկման ակցիաներ մայրաքաղաքում իրականացվում են ապրիլի 25-ից։
Այդ օրը նաև երթ է սկսվել Իջևանից Երևան։
Լրահոս
0