https://arm.sputniknews.ru/20220425/kiev-en-zhamanel-amn-pashtpanutjan-nakhararn-u-petdepi-ghekavary-41268278.html
Կիև են ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետդեպի ղեկավարը
Կիև են ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետդեպի ղեկավարը
Sputnik Արմենիա
Բլինկենի և Օստինի այցը` ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T09:31+0400
2022-04-25T09:31+0400
2022-04-25T09:36+0400
ամն
կիև
ուկրաինա
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27613668_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f4bdbdc89d81a72317dcc57a19a128a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը Կիև են այցելել ապրիլի 24-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը։Պետդեպի ներկայացուցչի տվյալներով` Բլինկենն ու Օստինը հայտարարել են, որ ամերիկացի դիվանագետներն աստիճանաբար կվերադառնան Ուկրաինա, գործընթացը կսկսվի այս շաբաթ։ Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտարարել են Ուկրաինային ավելի քան 700 մլն դոլար ռազմական օգնություն ևս հատկացնելու մասին։Պարբերականի համաձայն` ԱՄՆ նախարարների այցը գաղտնիության պայմաններում էր ծրագրվում, այդ պատճառով Բլինկենն ու Օստինը ժամանել են ԱՄՆ ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռներով, իսկ նրանց ուղեկցել են նախարարության շատ քիչ թվով աշխատակիցներ։Ինչպես գրում է գործակալությունը` Բլինկենի և Օստինի այցը՝ ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։
ամն
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27613668_215:0:1600:1039_1920x0_80_0_0_310fb801fd057bbaddc0399f0c292894.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, կիև, ուկրաինա, էնթոնի բլինկեն
ամն, կիև, ուկրաինա, էնթոնի բլինկեն
Կիև են ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետդեպի ղեկավարը
09:31 25.04.2022 (Թարմացված է: 09:36 25.04.2022) Բլինկենի և Օստինի այցը` ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը Կիև են այցելել ապրիլի 24-ին, հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը։
Պետդեպի ներկայացուցչի տվյալներով` Բլինկենն ու Օստինը հայտարարել են, որ ամերիկացի դիվանագետներն աստիճանաբար կվերադառնան Ուկրաինա, գործընթացը կսկսվի այս շաբաթ։ Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտարարել են Ուկրաինային ավելի քան 700 մլն դոլար ռազմական օգնություն ևս հատկացնելու մասին։
713 մլն-ի չափով ֆինանսական օգնությունը կբաշխվի Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ Նշվում է, որ Օստինն ու Բլինկենը օգնության և դիվանագետների վերադարձի վերաբերյալ հայտարարություններն արել են Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Պարբերականի համաձայն` ԱՄՆ նախարարների այցը գաղտնիության պայմաններում էր ծրագրվում, այդ պատճառով Բլինկենն ու Օստինը ժամանել են ԱՄՆ ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռներով, իսկ նրանց ուղեկցել են նախարարության շատ քիչ թվով աշխատակիցներ։
Ինչպես գրում է գործակալությունը` Բլինկենի և Օստինի այցը՝ ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։