https://arm.sputniknews.ru/20220422/kremly-chi-meknabanum-hatuk-gvortsvoghutjan-veraberjal-harcery-peskvov-41172826.html
Կրեմլը չի մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը. Պեսկով
Կրեմլը չի մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը. Պեսկով
Sputnik Արմենիա
Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի ԺՊ Ռուստամ Միննեկաևն ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ ԶՈւ խնդիրը հատուկ գործողության երկրորդ փուլում լիակատար... 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T13:52+0400
2022-04-22T13:52+0400
2022-04-22T14:19+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
դոնբաս
արցախյան պատերազմ
դոնեցկ
լուգանսկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363087_0:181:2999:1867_1920x0_80_0_0_1928a27214835f5a6329af20c7ea261f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կրեմլը նախկինի պես չի մեկնաբանում Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման հետ կապված հարցերը։ Լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պուտինի մամուլի քարտուղարն առաջարկել է այդ կապակցությամբ դիմել պաշտպանության նախարարություն։Պեսկովը նաև չի մեկնաբանել այն հարցը, թե ՌԴ իշխանություններն ինչպիսին են տեսնում Ուկրաինայի հարավի ապագան:Ավելի վաղ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարել էր, որ հատուկ գործողության երկրորդ փուլում ռուսական զորքերի խնդիրը Դոնբասի և Հարավային Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումն է: Նրա խոսքով՝ երկրորդ փուլի իրականացումը, որը սկսվել է բառացիորեն երկու օր առաջ, թույլ կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363087_133:0:2864:2048_1920x0_80_0_0_90f4d8b122a235ff67276a5e6dc89972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, դոնբաս, արցախյան պատերազմ, դոնեցկ, լուգանսկ, ռուսաստան
դմիտրի պեսկով, ուկրաինա, դոնբաս, արցախյան պատերազմ, դոնեցկ, լուգանսկ, ռուսաստան
Կրեմլը չի մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը. Պեսկով
13:52 22.04.2022 (Թարմացված է: 14:19 22.04.2022) Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի ԺՊ Ռուստամ Միննեկաևն ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ ԶՈւ խնդիրը հատուկ գործողության երկրորդ փուլում լիակատար վերահսկողության սահմանումն է Դոնբասի և հարավային Ուկրաինայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կրեմլը նախկինի պես չի մեկնաբանում Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման հետ կապված հարցերը։ Լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք այժմ էլ, ինչպես նախկինում, ոչ մի կերպ չենք մեկնաբանում այն հարցերը, որոնք կապված են հատուկ ռազմական գործողության անցկացման հետ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նպատակները փոխվել են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում:
Պուտինի մամուլի քարտուղարն առաջարկել է այդ կապակցությամբ դիմել պաշտպանության նախարարություն։
Պեսկովը նաև չի մեկնաբանել այն հարցը, թե ՌԴ իշխանություններն ինչպիսին են տեսնում Ուկրաինայի հարավի ապագան:
Ավելի վաղ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարել էր, որ հատուկ գործողության երկրորդ փուլում ռուսական զորքերի խնդիրը Դոնբասի և Հարավային Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումն է: Նրա խոսքով՝ երկրորդ փուլի իրականացումը, որը սկսվել է բառացիորեն երկու օր առաջ, թույլ կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։