00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին ԼՂ հարցի կարգավորման որևէ նախագիծ գոյություն չունի. ՀՀ վարչապետ

© Photo : Screenshot / Government of ArmeniaՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Արցախը հանձնողն, ըստ վարչապետի, պատերազմից հետո ոչինչ չէր ձեռնարկի, և այդ դեպքում հանձնումն արդեն իրականացված կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԼՂ կարգավորման որևէ նախագիծ այս պահին գոյություն չունի։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ապրիլի 19-20–ը ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներն ու այդ հանդիպումից առաջ ընդդիմադիր շրջանակների կողմից տարածված լուրերը սպասվող փաստաթղթի ստորագրման մասին։
«Պատասխանատու կերպով ասել ու ասում եմ, որ այս պահին չկա և չի էլ եղել ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի»,– ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ խոսքը 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին է։
«Պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում` Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Արցախըբ հանձնելու մասին տարածվող լուրերին։
«Հազար անգամ ներողություն խնդրելով ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 2020թ–ի 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ»,– ասաց Փաշինյանը, շեշտելով, որ Արցախը հանձնողը պատերազմից հետո ոչինչ չէր ձեռնարկի, և այդ դեպքում հանձնումն արդեն իրականացված կլիներ։
«Արցախը պահել` նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել` նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ գնացածներին վերադարձնել։ Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ապրիլի 19-ին մեկնել էր ՌԴ։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Լրահոս
0