00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից Հայաստան ռազմական մատակարարումները կատարվում են ըստ պայմանագրերի. ՊՆ–ի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsՌԴ–ից գնված «Իսկանդերը» ցուցադրվում է ՀՀ Անկախության 25–ամյակի զորահանդեսին
ՌԴ–ից գնված «Իսկանդերը» ցուցադրվում է ՀՀ Անկախության 25–ամյակի զորահանդեսին - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
ՌԴ–ից գնված «Իսկանդերը» ցուցադրվում է ՀՀ Անկախության 25–ամյակի զորահանդեսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանյան Տելեգրամ-ալիքներում տեղեկություններ էին հրապարակվել, թե Ռուսաստանն անցյալ տարվանից դադարեցրել է Հայաստան զենքի մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան ռազմական մատակարարումները կատարվում են ըստ պայմանագրերի։ Այս մասին ասել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։ Խնդրել էինք մեկնաբանել սոցիալական հարթակներում շուրջ մեկ ամիս տարածվող տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանի Հանրապետություն զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները։
Պաշտպանության գերատեսչության մեկնաբանության մեջ ասվում է. «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն իրականացվում են գնման գործընթացների շրջանակներում, կնքված պայմանագրերի հիման վրա, պայմանագրերով նախատեսված մատակարարումները կատարվում են պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում»։
Հատկանշական է, որ հունվարի 25-ին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից մի քանի միավոր ժամանակակից ուղղաթիռներ են ստացվել։ Ռազմական ուղղաթիռների նոր խմբաքանակն անձամբ դիմավորել էր ՀՀ ԶՈւ այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Մարտի կեսերին խորհրդարանում նոր մատակարարումների մասին հայտարարեց նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անուղղակիորեն հերքելով սոցիալական հարթակներում տարածվող լուրերը։
Հիշեցնենք` մարտի 15-ին հայաստանյան Տելեգրամ- ալիքներում տեղեկություններ հայտնվեցին, թե Ռուսաստանն 2021 թվականի վերջից դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Հայաստան։ Դրանցում անգամ վկայակոչվում էր պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը։
ՌԴ ԶՈւ - ն արդեն ստացել է սպառազինության ավելի քան 600 միավոր նորագույն նմուշ. Շոյգու
Լրահոս
0