https://arm.sputniknews.ru/20220421/lvondvonn-yndlajnel-e-rd-i-dem-patzhamijvocnery-cucakum-e-hajtnvel-naev-kvonashenkvovy-41138798.html
Լոնդոնն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ցուցակում է հայտնվել նաև Կոնաշենկովը
Լոնդոնն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ցուցակում է հայտնվել նաև Կոնաշենկովը
Sputnik Արմենիա
Անդրեյ Կոնաշենկովն ամեն օր թարմ տվյալներ է հայտնում Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության մասին։ 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T15:50+0400
2022-04-21T15:50+0400
2022-04-21T16:06+0400
ռուսաստան
մեծ բրիտանիա
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1790/62/17906222_0:161:3071:1888_1920x0_80_0_0_a9d1e9ac1c0533dff4c442319564f6b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են ՌԴ ևս 26 քաղաքացիներ ու ընկերություններ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պատժամիջոցները ենթադրում են, որ նշված անձինք չեն կարող մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Պետական տրանսպորտային լիզինգային ընկերության, «Կալաշնիկով» կոնցեռնի, «Պրոգրես» հաշվարկադրամարկղային կենտրոնի ու մի շարք այլ ձեռնարկությունների նկատմամբ:Ավելի վաղ Ռուսաստանը պատասխանել էր Լոնդոնին և «սև ցուցակում» ներառել բրիտանական կառավարության առանցքային դեմքերին ու մի շարք քաղաքական գործիչների։ Ըստ այդմ` Ռուսաստան մուտք գործելու իրավունքից զրկվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1790/62/17906222_170:0:2901:2048_1920x0_80_0_0_e5f895a2179aca791ad6067d50cec92a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մեծ բրիտանիա, պատժամիջոցներ
ռուսաստան, մեծ բրիտանիա, պատժամիջոցներ
Լոնդոնն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ցուցակում է հայտնվել նաև Կոնաշենկովը
15:50 21.04.2022 (Թարմացված է: 16:06 21.04.2022) Անդրեյ Կոնաշենկովն ամեն օր թարմ տվյալներ է հայտնում Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են ՌԴ ևս 26 քաղաքացիներ ու ընկերություններ: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Բրիտանական կառավարության հրապարակած ցանկում են հայտնվել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։
Պատժամիջոցները ենթադրում են, որ նշված անձինք չեն կարող մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Պետական տրանսպորտային լիզինգային ընկերության, «Կալաշնիկով» կոնցեռնի, «Պրոգրես» հաշվարկադրամարկղային կենտրոնի ու մի շարք այլ ձեռնարկությունների նկատմամբ:
Ավելի վաղ Ռուսաստանը
պատասխանել էր Լոնդոնին և «սև ցուցակում» ներառել բրիտանական կառավարության առանցքային դեմքերին ու մի շարք քաղաքական գործիչների։ Ըստ այդմ` Ռուսաստան մուտք գործելու իրավունքից զրկվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։