https://arm.sputniknews.ru/20220421/britanian-rdi-dem-nvor-patzhamijvocner-e-sahmanel-patzhvel-en-artsaty-pajtn-u-dzknkity-41148055.html
Բրիտանիան ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել. «պատժվել» են արծաթը, փայտն ու ձկնկիթը
Բրիտանիան ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել. «պատժվել» են արծաթը, փայտն ու ձկնկիթը
Sputnik Արմենիա
Նոր պատժամիջոցների մասին հայտարարել են միջազգային առևտրի նախարար Ան–Մարի Թրևելյանն ու գանձատան կանցլեր Ռիշի Սունակը։ 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T18:37+0400
2022-04-21T18:37+0400
2022-04-21T18:39+0400
մեծ բրիտանիա
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/00/15010023_0:160:3073:1888_1920x0_80_0_0_bd01b4071b2c09ff167f85bbd0353b19.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիան արգելք է սահմանել ՌԴ–ից մի շարք բարձրորակ ապրանքների ներմուծման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով Բրիտանիայի միջազգային առևտրի դեպարտամենտին։Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն բարձրացրել էր Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող ապրանքների սակագները` արգելելով չուգունի և պողպատի ներմուծումը, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների, առաջադեմ նյութերի և թանկարժեք իրերի արտահանումը` դադարեցնելով աջակցությունը ցանկացած նոր արտահանման ֆինանսավորման համար։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/00/15010023_170:0:2901:2048_1920x0_80_0_0_d402ecbbee9bcedad53a4e0fbf89282c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, ռուսաստան, պատժամիջոցներ
մեծ բրիտանիա, ռուսաստան, պատժամիջոցներ
Բրիտանիան ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել. «պատժվել» են արծաթը, փայտն ու ձկնկիթը
18:37 21.04.2022 (Թարմացված է: 18:39 21.04.2022) Նոր պատժամիջոցների մասին հայտարարել են միջազգային առևտրի նախարար Ան–Մարի Թրևելյանն ու գանձատան կանցլեր Ռիշի Սունակը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիան արգելք է սահմանել ՌԴ–ից մի շարք բարձրորակ ապրանքների ներմուծման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով Բրիտանիայի միջազգային առևտրի դեպարտամենտին։
«Նոր պատժամիջոցները կարգելեն ՌԴ-ից արծաթի, փայտյա իրերի և բարձրորակ ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ձկնկիթի։ Բացի այդ մենք 35%-ով կավելացնենք ՌԴ-ից և Բելառուսից մի շարք ապրանքների, այդ թվում ՝ ալմաստների և կաուչուկի ներմուծման սակագները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն բարձրացրել էր Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող ապրանքների սակագները` արգելելով չուգունի և պողպատի ներմուծումը, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների, առաջադեմ նյութերի և թանկարժեք իրերի արտահանումը` դադարեցնելով աջակցությունը ցանկացած նոր արտահանման ֆինանսավորման համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։