00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը Մարիուպոլի զինյալներին հրամայել է գնդակահարել նրանց, ովքեր ուզում են հանձնվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսական բանակային ավիացիան մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 7 զրահամեքենա ու հետևակի մարտական մեքենա:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Կիևը Մարիուպոլի գրոհայիններին հրամայել է գնդակահարել նրանց, ովքեր ուզում են վայր դնել զենքը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Մարիուպոլում ամբողջությամբ շրջափակված «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում ուկրաինական խմբավորմանն առաջարկվել է կամավոր վայր դնել զենքը ու հանձնվել՝ իրենց կյանքը փրկելու համար։

«Կիևի ազգայնական ռեժիմը, ռադիոկապի որսած տվյալներով, արգելել է բանակցություններ վարել գերեվարման մասին՝ ազգայնականներին հրահանգելով «Ազովի» (որի գրոհայինների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել - խմբ.) տեղում գնդակահարել այն ուկրաինացի զինծառայողներին և օտարերկրյա վարձկաններին, որոնք կցանկանան զենքը վայր դնել»,- ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Մարիուպոլում ուկրաինական խմբավորման կազմում շրջափակվածների մեջ օտարերկրյա վարձկաններ նույնպես կան։
«Ընդհանուր առմամբ, գերեվարված ուկրաինացի զինծառայողների խոսքով՝ «Ազովստալ» ձեռնարկության տարածքում ուկրաինական խմբավորման կազմում այժմ շրջապատված է մինչև 400 օտարերկրյա վարձկան», - ասել է Կոնաշենկովը:
Նա նշել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների, ինչպես նաև Կանադայի քաղաքացիներ են:

«Ավելի վաղ մենք արդեն հայտնել էինք, որ Մարիուպոլում գրոհայինների միջև ռադիոհաղորդումները ընթանում են վեց օտար լեզուներով։ Հետագայում դիմադրություն ցույց տալու դեպքում նրանք բոլորը կոչնչացվեն»,- նշել է գեներալը։

Գեներալը հայտնել է, որ ռուս զինվորականներն այս գիշեր օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռների հարվածով ոչնչացրել են զինամթերքի արտադրության գործարան Կիևի մարզի Բրովարի բնակավայրի շրջանում:
Նա նշել է, որ օպերատիվ-մարտավարական ավիացիայով ոչնչացվել են Ուկրաինայի 68 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Ս-300-ի լուսավորության և ուղղորդման երկու ռադիոլոկացիոն կետ և «Օսա ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր: Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ևս 10 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Հրթիռային զորքերն ու հրետանին 814 օբյեկտների, այդ թվում՝ կառավարման 17 կետերի, հրետանու 111 կրակային դիրքերի և հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 684 հենակետերի ու շրջաններին հարված են հասցրել», - ասել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն գրոհայիններին առաջարկել էր հանձնվել՝ խոստանալով պահպանել նրանց կյանքը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։
Լրահոս
0