00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:03
37 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՊՆ ամփոփագիրը ուկրաինացի գերիների և նոր ռազմական օբյեկտների խոցման մասին

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները խոցել են ուկրաինական բանակի ևս 700 օբյեկտ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերի և հրետանու կողմից խոցվել է հակառակորդի 693 թիրախ, որոնցից 676-ը՝ անձնակազմի և տեխնիկայի կուտակումներ, 11 կառավարման կետ, նյութատեխնիկական ապահովման 5 պահեստներ»,-ասել է Կոնաշենկովը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտ, հավելել է նա:
«Դրանց թվում է կառավարման երկու կետ և ռադիոլոկացիոն կայան՝Բորովոյե շրջանում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու կայանք, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 4 շրջան՝Բորովոյե և Պեսկի-Ռադկովսկոյե շրջաններում»,-ասել է գեներալ-մայորը:
Ավելի քան 1000 ուկրաինացի զինվորական Մարիուպոլում գերի է հանձնվել ԴԺՀ-ի բանակին. տեսանյութ
Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը երկու ուկրաինական դրոն են խոցել Աֆանասևկայում (Նիկոլաևի մարզ)։
Գեներալը հայտնել է նաև, որ Մարիուպոլում գերի են հանձնվել ավելի քան 1000 ուկրաինացի ծովային հետևակային:
«Մարիուպոլ քաղաքի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում զենքը կամավոր վայր է դրել և գերի է հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայող»,-հստակեցրել է նա։
Նրա խոսքով՝ հանձնվածների թվում 162 սպա և 47 կին զինծառայող կա։
Կոնաշենկովն ավելացրել է, որ ծովային հետևակի 36-րդ բրիգադի 151 վիրավոր զինծառայողի տեղում առաջնային բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց բոլորին հասցրել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց։
«Գիշերվա ընթացքում ծովային և օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Սադովոյե և Չուդնովոյ բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է ուկրաինական զորքերի հրթիռահրետանային սպառազինության երկու խոշոր պահեստ: Բացի այդ, Միրգորոդ ռազմական օդանավակայանում ոչնչացվել է չորս ուկրաինական ուղղաթիռ՝ երկու Մի-24 և երկու Մի-8»,-շարունակել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ Ուկրաինան ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր կորցրել է արդեն 130 ինքնաթիռ և 103 ուղղաթիռ, ինչպես նաև 244 զենիթահրթիռային համալիր:
Կոնաշենկովի խոսքով` ոչնչացրել են նաև 447 անօդաչու թռչող սարք, 2169 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 243 կայանք, դաշտային հրետանու 931 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2076 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։
Ուկրաինայի ազգայնականները նկարահանում են խոշտանգումները վախի մթնոլորտը սրելու համար. ՌԴ ՊՆ
Լրահոս
0