Գորիսեցի 55-ամյա տղամարդու սպանության գործով ձերբակալվել է նրա համաքաղաքացին
© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական գործողություններ՝ հանցագործության վայրում (11 ապրիլի, 2022թ)․ Գորիս

Բաժանորդագրվել
Գորիսի բնակչին սպանողն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Գորիս քաղաքի բնակչին սպանելու համար ձերբակալվել է նրա համաքաղաքացին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով ապրիլի 10-ին տեղի ունեցած սպանության դեպքից։
Հայտնել էինք, որ Գորիսում կրակոցներ էին հնչել ապրիլի 10-ին, ժամը 23։20-ի սահմաններում, որի հետևանքով Գորիսի բնակիչ 55-ամյա Գ. Խաչատրյանը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
© Photo : official site of the Investigative Committee of RAՀանցագործության վայրը (11 ապրիլի, 2022թ)․ Գորիս

Հանցագործության վայրը (11 ապրիլի, 2022թ)․ Գորիս
«Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 9:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելն ու իրացնելը)։
Նախաքննությունը շարունակվում է:
© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական գործողություններ հանցագործության վայրում (11 ապրիլի, 2022թ)․ Գորիս

Քննչական գործողություններ հանցագործության վայրում (11 ապրիլի, 2022թ)․ Գորիս