00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը սադրանք է պատրաստում Իրպենում. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում Իրպեն բնակավայրում խաղաղ բնակիչների իբր զանգվածային սպանությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հաստատված տվյալների համաձայն՝ Կիևի ազգայնական ռեժիմը հերթական սադրանքն է նախապատրաստում Կիևի մարզի Իրպենում խաղաղ բնակիչների, իբր, զանգվածային սպանությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Ուշադրություն եմ հրավիրում, որ ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լքել են այդ բնակավայրն ավելի քան մեկ շաբաթ առաջ», - ասել է գեներալը։
Ներկայացնելով հատուկ գործողության մասին տվյալները՝ նա հայտնել է, որ օդից բարձր ճշգրտությամբ հրթիռներով Միրգորոդ օդանավակայանում ոչնչացվել են ուկրաինական օդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը և Մի-8 ուղղաթիռը, ինչպես նաև խոցման ավիացիոն միջոցներով պահեստը:
Կոնաշենկովն ավելացրել է, որ գիշերվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի խոշոր պահեստը Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ բնակավայրի շրջանում:
Գեներալը նշել է, որ ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական զորքերի 85 օբյեկտ: Դրանց թվում են 2 կառավարման կետ, 3 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, 4 ինքնագնաց հրետանային հրանոթներ, զինամթերքի դաշտային պահեստ՝ ռազմական պատրաստության կետով, 2 նյութատեխնիկական ապահովման պահեստ, ինչպես նաև 4 հենակետ և ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջան:
«Մենք անպայման կվերադառնանք բոլորի հետևից». ինչպես են բնակիչներին տարհանում Մարիուպոլից
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցներն օդում խոցել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք Բելոգորկա, Կրասնոգորովկա և Կրուտայա Բալկա բնակավայրերի շրջաններում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են 127 ինքնաթիռ, 98 ուղղաթիռ, 425 անօդաչու թռչող սարք, 2031 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 228 սարքավորում, դաշտային հրետանու 880 զենք և ականանետ, ինչպես նաև 1932 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։
Լրահոս
0