00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենց Ուկրաինայի ՌԾՈւ-ն է 420 խարիսխային արկ տեղադրել․ ՌԴ ՊՆ-ն հերքել է Զելենսկու խոսքերը

Օդեսա - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Օդեսա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս գեներալն ընդգծել է, որ Կիևն արգելում է օտարերկրյա նավերին, որոնք շրջափակված են ուկրաինական նավահանգիստներում, դուրս գալ ծով՝ սպառնալով անհապաղ ջրասույզ անել դրանք:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուկրաինայի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ից մարտի 4-ը Ազովի ու Սև ծովում 420 խարիսխային ական են տեղադրել: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ հերքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումներն այն մասին, թե Ռուսաստանն ականապատում է Սև ծովը:
Մարտի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Նորվեգիայի պատգամավորների առջև, մեղադրել է Ռուսաստանին իբր «ծովի ականապատման» և ուկրաինական նավահանգիստներում օտարերկրյա նավերի արգելափակման մեջ:
Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ
Ռուս գեներալն ընդգծել է, որ Կիևն արգելում է օտարերկրյա նավերին, որոնք շրջափակված են ուկրաինական նավահանգիստներում, դուրս գալ ծով՝ սպառնալով անհապաղ ջրասույզ անել:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիևն իր գործողություններով ուղիղ ականային սպառնալիք է ստեղծել մերձսևծովյան բոլոր երկրների տրանսպորտային ու բեռնատար նավերի համար:
Գեներալը նշել է՝ Ուկրաինայի նավահանգիստներում շուրջ 100 օտարերկրյա նավերի իբր արգելափակման մասին Զելենսկու պնդումները սուտ են։ Կիեւի իշխանությունը ներկայումս բռնությամբ չորս քաղաքների նավահանգիստներում պահում է տարբեր երկրների 68 նավ:
«Ընդ որում, ՌԴ-ն ամեն օր Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ն բացում է 80 ծովային մղոն երկարությամբ ու 3 ծովային մղոն լայնությամբ անվտանգ միջանցք՝ այդ նավերը հարավ-արևմտյան ուղղությամբ Ուկրաինայի տարածքային ջրերից դուրս բերելու համար», - հիշեցրել է Կոնաշենկովը:
Սակայն, ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, այդ նավերի անձնակազմերը ռադիոբանակցությունների ընթացքում հայտարարել են, որ «ուկրաինական նավահանգիստներից օտարերկրյա նավի ցանկացած ելք արգելված է ուկրաինական իշխանության կողմից՝ անհապաղ ջրասույզ անելու սպառնալիքով»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։
Լրահոս
0