https://arm.sputniknews.ru/20220329/ukrainan-erku-himnakan-pahanj-e-nerkajacrel-rusastanin-40308307.html
Ուկրաինան երկու հիմնական պահանջ է ներկայացրել Ռուսաստանին
Ուկրաինան երկու հիմնական պահանջ է ներկայացրել Ռուսաստանին
Sputnik Արմենիա
Ուկրաինական պատվիրակությունը խոսեց անվտանգության երաշխիքների մասին։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T16:05+0400
2022-03-29T16:05+0400
2022-03-29T16:23+0400
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40307215_0:46:1600:947_1920x0_80_0_0_c45c1431c84ca7ac977f445236e80390.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարողացել համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, բայց քննարկումները կշարունակվեն։ Այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարեց Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։Նա նշեց, որ Ուկրաինային պետք են ՆԱՏՕ համաձայնագրի 5-րդ կետի նման անվտանգության երաշխիքներ։ Արախամիայի խոսքով՝ պետք է ընտրել երաշխավոր երկրների։ Ուկրաինան այդ երկրների թվում ցանկանում է տեսնել ՄԱԿ–ի ԱԽ անդամներին, ԱՄՆ–ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Արախամիայի խոսքով՝ եթե այլ երկրներ ցանկանան մասնակցել, իրենք խնդիր չեն տեսնում։Սրանք Ուկրաինայի երկու հիմնական պահանջներն են առայժմ, որոնք, ըստ պատվիրակության, ներկայացվել են ռուսական կողմին և սպասում են պատասխանի։ՌԴ ՊՆ-ն կկրճատի մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններովՊատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարեց, որ Ստամբուլում այսօր կայացած հանդիպման արդյունքները բավարար են երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու։ Ըստ նրա՝ իրենք նախատեսում են հարցերի շուրջ Ուկրաինայի ժողովրդի համաձայնությունը ստանալ ու հանրաքվե անցկացնել։ Պոդոլյակը նշեց, որ Ղրիմի և Դոնբասի նման թեմաները համաձայնագրում առանձին կետ պետք է լինեն, սակայն ռազմական գործողությունների պայմաններում անհնար է պայմանավորվել։Պոդոլյակը նշեց, որ ռուսական պատվիրակությունը կառուցողական էր։ Նրա խոսքով` բանակցությունները հեշտ չէին, ռուսական կողմը ուշադրությամբ ուսումնասիրում է Ուկրաինայի առաջարկները։Հիշեցնենք` ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։Ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր անցկացվեց Ստամբուլում` Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում:Պուտինի օգնականը հայտնել է` երբ կկայանա Պուտին-Զելինսկի հանդիպումը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40307215_76:0:1537:1096_1920x0_80_0_0_98005212f11a0b703d1e2b0323381bac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
Ուկրաինան երկու հիմնական պահանջ է ներկայացրել Ռուսաստանին
16:05 29.03.2022 (Թարմացված է: 16:23 29.03.2022) Ուկրաինական պատվիրակությունը խոսեց անվտանգության երաշխիքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարողացել համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, բայց քննարկումները կշարունակվեն։ Այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարեց Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։
Նա նշեց, որ Ուկրաինային պետք են ՆԱՏՕ համաձայնագրի 5-րդ կետի նման անվտանգության երաշխիքներ։ Արախամիայի խոսքով՝ պետք է ընտրել երաշխավոր երկրների։ Ուկրաինան այդ երկրների թվում ցանկանում է տեսնել ՄԱԿ–ի ԱԽ անդամներին, ԱՄՆ–ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Արախամիայի խոսքով՝ եթե այլ երկրներ ցանկանան մասնակցել, իրենք խնդիր չեն տեսնում։
Պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին էլ հայտարարեց, որ իրենք այդ անվտանգության երաշխիքները պատկերացնում են այսպես` այդ համակարգը պետք է պաշտպանի Ուկրաինայի վրա ցանկացած ռազմական հարձակումից, եթե հարձակում լինի, երեք օրվա մեջ պետք է իրավունք ունենան խորհրդակցություններ սկսել, և երաշխավոր երկրները ռազմական օգնություն պետք է ցուցաբերեն Ուկրաինային։
Սրանք Ուկրաինայի երկու հիմնական պահանջներն են առայժմ, որոնք, ըստ պատվիրակության, ներկայացվել են ռուսական կողմին և սպասում են պատասխանի։
Պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարեց, որ Ստամբուլում այսօր կայացած հանդիպման արդյունքները բավարար են երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու։ Ըստ նրա՝ իրենք նախատեսում են հարցերի շուրջ Ուկրաինայի ժողովրդի համաձայնությունը ստանալ ու հանրաքվե անցկացնել։ Պոդոլյակը նշեց, որ Ղրիմի և Դոնբասի նման թեմաները համաձայնագրում առանձին կետ պետք է լինեն, սակայն ռազմական գործողությունների պայմաններում անհնար է պայմանավորվել։
«Անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը հնարավոր է միայն հրադադարի և ռուսական զորքի դուրս գալու դեպքում։ Ղրիմի և Դոնբասի թեմայով 15 տարվա ընթացքում բանակցություններ կլինեն՝ պայմանով, որ ռազմական ուժ չի կիրառվի»,– ասաց նա։
Պոդոլյակը նշեց, որ ռուսական պատվիրակությունը կառուցողական էր։ Նրա խոսքով` բանակցությունները հեշտ չէին, ռուսական կողմը ուշադրությամբ ուսումնասիրում է Ուկրաինայի առաջարկները։
Հիշեցնենք` ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։
Ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր անցկացվեց Ստամբուլում` Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում: