https://arm.sputniknews.ru/20220328/gjumru-34-amja-bnakchin-spanelu-gvortsvov-3-hvogu-en-kalanavvorel-1-n-inqnakam-e-nerkajacel-40269456.html
Գյումրու 34-ամյա բնակչին սպանելու գործով 3 հոգու են կալանավորել. 1-ն ինքնակամ է ներկայացել
Գյումրու 34-ամյա բնակչին սպանելու գործով 3 հոգու են կալանավորել. 1-ն ինքնակամ է ներկայացել
Sputnik Արմենիա
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ սպանությունն իրագործել են առանց նախնական համաձայնության։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T17:27+0400
2022-03-28T17:27+0400
2022-03-28T17:28+0400
հայաստան
գյումրի
սպանություն
տղամարդ
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գյումրու 34-ամյա բնակիչ Վահագն Հարությունյանի սպանության գործով 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին շտապօգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Տղամարդն արդեն մահացած է եղել։Որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։Երեքն էլ կալանավորված են։ Նախաքննությունը շարունակվում է:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, սպանություն, տղամարդ, կալանավորել
հայաստան, գյումրի, սպանություն, տղամարդ, կալանավորել
Գյումրու 34-ամյա բնակչին սպանելու գործով 3 հոգու են կալանավորել. 1-ն ինքնակամ է ներկայացել
17:27 28.03.2022 (Թարմացված է: 17:28 28.03.2022) Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ սպանությունն իրագործել են առանց նախնական համաձայնության։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գյումրու 34-ամյա բնակիչ Վահագն Հարությունյանի սպանության գործով 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փետրվարի 27-ին շտապօգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Տղամարդն արդեն մահացած է եղել։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Երեքն էլ կալանավորված են։ Նախաքննությունը շարունակվում է: