https://arm.sputniknews.ru/20220325/grigvorjany-mak-i-nerkajacucchin-e-nerkajacrel-adrbejani-hakamardkajin-qajleri-hetevanqnery-40191495.html
Գրիգորյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի հակամարդկային քայլերի հետևանքները
Գրիգորյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի հակամարդկային քայլերի հետևանքները
Sputnik Արմենիա
Նացվլիշվիլին ՄԻՊ–ին հայտնել է, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T18:44+0400
2022-03-25T18:44+0400
2022-03-25T18:44+0400
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
քրիստինե գրիգորյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39112932_0:0:1601:901_1920x0_80_0_0_0ab054bf1938e2f78a80fe8f3c442ed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած հակամարդկային գործողությունների հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունը զրկված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից։ Սա դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների:Նացվլիշվիլին նշել է, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39112932_12:0:1469:1093_1920x0_80_0_0_0d8b40d2138421f1a2bd8eff796af423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), քրիստինե գրիգորյան, արցախ
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), քրիստինե գրիգորյան, արցախ
Գրիգորյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի հակամարդկային քայլերի հետևանքները
Նացվլիշվիլին ՄԻՊ–ին հայտնել է, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած հակամարդկային գործողությունների հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
«Գրիգորյանը Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Գրիգորյանը շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են»,–գրված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունը զրկված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից։ Սա դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների:
Նացվլիշվիլին նշել է, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: