00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնը շփոթել է «Յոթնյակը» «Քսանյակի» հետ

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԱրարողակարգային ծառայության աշխատակիցները «Քսանի խմբի» գագաթնաժողովի խորհրդանշանի մոտ (30 հոկտեմբերի 2021). Հռոմ
Արարողակարգային ծառայության աշխատակիցները «Քսանի խմբի» գագաթնաժողովի խորհրդանշանի մոտ (30 հոկտեմբերի 2021). Հռոմ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
Նոր աշխարհն արդեն եկել է, բայց ոչ ամերիկյան ղեկավարության համար, որը գերադասում է հին աշխարհակարգի գերության մեջ մնալ։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Ջո Բայդենի՝ Եվրոպա մեկնելուց առաջ նրա ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուզում է հեռացնել Ռուսաստանին «Մեծ քսանյակից»՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ակումբից:
«Ինչ վերաբերում Է G20-ի հարցին, պարզապես կասեմ հետևյալը. մենք կարծում ենք, որ Ռուսաստանն այլևս չի կարող, ինչպես միշտ, գործեր վարել միջազգային ինստիտուտներում ու միջազգային հանրությունում»,-ասել է Սալիվանը՝ պարզաբանելով, որ Վաշինգտոնը դեռ ուսումնասիրում է հարցն ու կուզենար խորհրդակցել դաշնակիցների հետ՝ «նախքան որևէ հետագա հայտարարություն անելը»: Ակումբին Ռուսաստանի մասնակցության հարցը կքննարկվի ԵՄ ու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովներում, որոնք տեղի կունենան այսօր Բրյուսելում Բայդենի մասնակցությամբ:
Այս նորությունն իդեալական բնութագրում է ամերիկյան վարչակազմի իրականությունից կտրված լինելու ամբողջ մասշտաբը, պարզապես այն պատճառով, որ «Մեծ քսանյակի» կազմից ոչ մեկին չի կարելի հանել։ Աշխարհի 20 խոշորագույն (ՀՆԱ-ի չափով) երկրների առաջնորդները հավաքվում են տարին մեկ անգամ համաշխարհային տնտեսության տարբեր հարցեր քննարկելու, թեև քաղաքական հարցերը, բնականաբար, նույնպես քննարկվում են, հիմնականում կուլիսներում ու երկկողմ հանդիպումներում:
Այո, ֆորմալ առումով «քսանյակը» առաջացել է «Մեծ ութնյակից», այսինքն՝ առաջատար արևմտյան երկրների միավորումներից՝ Ռուսաստանի մասնակցությամբ, 2014-ից այն վերադարձել է «Յոթնյակի» ձևաչափ, բայց վաղուց արդեն վերաճել է ու դարձել ինքնուրույն ու գլխավոր համաշխարհային ակումբ:
«Մեծ քսանյակի» բարձր մակարդակի հանդիպումները սկսվել են 2008-ին այն բանից հետո, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց Արևմուտքի կառուցած գլոբալ ֆինանսական համակարգի ողջ վնասակարությունը և դրա կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Արևմուտքի գերիշխանության ժամանակաշրջանը, ըստ էության, ավարտվել է հենց այդ ժամանակ, և անգլոսաքսերը ստիպված էին համատեղ գործողությունների կոչ անել առանցքային երկրներին համաշխարհային տնտեսության փրկության համար։
«Մեծ քսանյակը» միավորում է Արևմուտքն ու Արևելքը, Հյուսիսն ու Հարավը՝ նրանց հնարավորություն տալով ոչ միայն ընդհանուր լուծումներ փնտրել, այլև խոսել միմյանց հետ։
Ընդ որում, երկրորդ հնարավորությունը շատ ավելի կարևոր է դարձել, քան առաջինը, քանի որ գլոբալիզացիայի անգլոսաքսոնական մոդելի ձախողումն ամեն տարի ավելի ակնհայտ էր դառնում։ Այնպես որ, համաշխարհային առաջնորդները գոնե հնարավորություն ունեին տարին մեկ անգամ հավաքվել, քանի դեռ կորոնավիրուսը չզրկեց նրանց դրանից։
Վերջին անգամ «Քսանյակը» հավաքվել է 2019 թվականի հունիսին ճապոնական Օսակա քաղաքում։ Հաջորդ երկու գագաթաժողովներն անցել են տեսակապի ձևաչափով, այսինքն՝ պարզապես ձևականություն էին։ Բայց այս տարվա հոկտեմբերի վերջին «Մեծ քսանյակը» կհավաքվի Բալիում՝ ֆիզիկապես, ոչ թե վիրտուալ։ Ինքնին այս գագաթնաժողովը տարվա կարևորագույն հանդիպումը կդառնա, քանի որ երեք տարի չեն հանդիպել, իսկ աշխարհն ավելի քան լուրջ փոփոխություններ է ապրել։
Ամբողջ աշխարհը «ֆա՛ս» հրամանն է ստացել․ Լավրովը՝ Արևմուտքում ռուսատյացության մասին
Ինդոնեզական կղզին, ի դեպ, արդեն խոշոր միջազգային գագաթաժողով ընդունել է, մասնավորապես՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ), որը միավորում է, ի թիվս այլոց, Չինաստանը, Ռուսաստանը ու ԱՄՆ-ն: Այն ժամանակ՝ 2013-ին, գագաթաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, և առավոտյան Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Սի Ցզինպինը, որը միայն վերջերս է դարձել ՉԺՀ-ի նախագահ (իսկ երեկոյան նրանք, ինչպես հետո պարզվել է, նույնիսկ օղու շշի շուրջ նստել են)։
Իսկ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Պուտինն ինքն էր հյուրընկալում «Մեծ քսանյակի» գագաթաժողովը Պետերբուրգում։ Ներկա էին և՛ Սին, և Օբաման, սակայն արդեն այն ժամանակ Ռուսաստանն անցել էր Ռուբիկոնը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, արդեն կար Պուտինի և Օբամայի պայմանավորվածությունը սիրիական քիմիական զենքի դուրս բերման մասին, որը կանխեց ԱՄՆ-ի կողմից արդեն հայտարարված հարվածը Սիրիային։ Հարվածից հրաժարվելը զրկեց ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում հեղինակության մնացորդներից, և Վաշինգտոնում չներեցին Պուտինին արածի համար։
Բայց ավելի կարևոր էր, որ 2013-ի ամռանը Ռուսաստանը ապաստան տրամադրեց Էդվարդ Սնոուդենին՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փախած աշխատակցին, որին ամերիկյան իշխանություննը պահանջում էր հանձնել։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն անցան անդառնալիության կետը, և հետագա բոլոր իրադարձությունները, ներառյալ Մայդանն Ուկրաինայում, դարձան միայն 2013-ի ամռանը Պուտինի «զայրացնող պահվածքին» Վաշինգտոնի արձագանքի հետևանքը։
Հաջորդ տարի «Քսանյակը» հավաքվեց ավստրալական Բրիսբենում, և 2014- ի նոյեմբերին ԱՄՆ-ն փորձեց մեկուսացնել Պուտինին այդ գագաթնաժողովում։ Չստացվեց, թեև ՌԴ նախագահը ծրագրվածից մի փոքր շուտ լքեց միջոցառումը։
«Մեծ քսանյակի» ստեղծումն ինքնին դարձել է Ատլանտյան նախագծի անհաջողության խորհրդանիշ, իսկ այժմ՝ 2022-ին, այն մանիպուլյացիայի ենթարկելու Արևմուտքի փորձերը լրիվ ծիծաղելի են։ Ո՞վ կսատարի Արևմուտքին Ռուսաստանին բացառելու ձգտման հարցում։
«Քսանյակը» բաժանված է ուղիղ երկու մասի՝ արևմտյան աշխարհ և ոչ արևմտյան։ Արևմուտքին են պատկանում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Եվրամիությունը։ Այսինքն, սա «Մեծ յոթնյակն» է, որին միացել է անգլոսաքսոնական Ավստրալիան և ամերիկացիներից կախված Հարավային Կորեան։
«Քսանյակի» մյուս կեսում Չինաստանն է, Ռուսաստանը, Հնդկաստանը, մուսուլմանական երկրները (Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Ինդոնեզիա), լատինաամերիկյան երկրները (Մեքսիկա, Արգենտինա ու Բրազիլիա) և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Այսինքն՝ մարդկության այն ոչ արևմտյան հատվածը, որն արդեն չի միացել Ռուսաստանին պատժելու և այն համաշխարհային տնտեսությունից դուրս մղելու Արևմուտքի փորձերին։ Քանի որ շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես աշխարհակարգի վերադասավորման առաջնորդ, և եթե չօգնեն դրան, ապա վաղը Արևմուտքը կփորձի հաշվեհարդար տեսնել նաև աշխարհակարգի փոփոխության մյուս կողմնակիցների հետ, նրանց հետ, ում ձեռնտու չեն ատլանտիստների հեգեմոնիստական նկրտումները։ «Մեծ քսանյակի» ոչ արևմտյան հատվածից ոչ ոք չի պատրաստվում ենթարկվել Նահանգներին և մեկուսացնել Ռուսաստանին։
Ընդհակառակը, նրանք տեսնում են, թե ինչպես է Արևմուտքն իր գործողություններով հսկայական վնաս հասցնում համաշխարհային տնտեսությանը։
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու
Ավելին, բուն արևմտյան ճամբարում ամեն ինչ այնքան պարզ չէ։ Եթե անգլոսաքսոնական երկրները միասնական են իրենց պոռթկումներում (ավելի ճիշտ՝ Կանադան և Ավստրալիան հլու-հնազանդ հետևում են ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային), ապա մյուսների հետ մեծ խնդիրներ կան։ Մայրցամաքային եվրոպական տերությունները (Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա) հիմա էլ շատ մեծ աշխարհաքաղաքական կախվածության մեջ են հայտնվում ԱՄՆ-ից և ամեն կերպ դեմ են լինելու անգլոսաքսերի՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկաթե վարագույրը վերջնականապես իջեցնելու փորձերին։ Եվ Ճապոնիան Հարավային Կորեայի հետ ամենևին էլ չեն ուզում մեկուսացնալ Ռուսաստանից՝ հասկանալով, որ իրենց կախվածությունը ամերիկացիներից հավերժ չէ։ Ի տարբերություն Ռուսաստանի հետ հարևանության։
Այդ դեպքում ինչու՞ է ԱՄՆ-ն, հասկանալով այդ ամենը, ընդհանրապես բարձրացնում «Մեծ քսանյակի» կազմից Ռուսաստանին հեռացնելու թեման։ Մարտական ոգին բարձրացնելու համա՞ր, այսինքն, որ ցույց տա, որ Ռուսաստանին պատժելու ձգտման մեջ ոչնչի առաջ կանգ չի՞ առնի։ Թեման փոխելո՞ւ համար՝ հասկանալով, որ Ռուսաստանի դեմ իրական պատժամիջոցների փաթեթը գրեթե սպառված է, ուզում են ուշադրությունը կենտրոնացնել «Քսանյակից» անհավանական, բայց բարձրաձայն քննարկվող հեռացման վրա։
Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է. նրանք իսկապես հավատում են, որ իրենք հնարավորություն ունեն «հեռացնել» Ռուսաստանին։ Եվ դա հաստատում է, որ Վաշինգտոնը վատ է հասկանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ՝ մտածելով, որ կարող է ազդել այն բանի վրա, ինչի վրա իրականում արդեն ընդունակ չէ ազդել։
«Մեծ քսանյակն» ընդամենը բազմաբևեռ աշխարհի ապագայի նախատիպն է։ Այն ավելի բարդ ու տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների (ASEAN-ի պես) ավելի մեծ դերակատարություն կունենա, բայց դա կախված չէ ատլանտիստների կամքից ու ազդեցությունից: Նրանք միայն իրենց հորինած աշխարհում կարող են «բացառել» Ռուսաստանին, իրական աշխարհում յուրաքանչյուր նման փորձ, ի վերջո, հարվածում է հենց իրենց դիրքերին՝ նվազեցնելով իրենց ազդեցությունը։
Եվ կասկած հարուցելով ինչպես անգլոսաքսերի, այնպես էլ նրանց առավել ակտիվ համախոհների ադեկվատության մեջ։ Լեհաստանն, օրինակ, արդեն առաջարկել է փոխարինել Ռուսաստանին «Մեծ քսանյակում», բայց դա նույնքան կապ ունի իրականության հետ, որքան Ուկրաինայի առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցնելու հարցում։
Սակայն, եթե անգլոսաքսերն ուզում են շարունակել ապրել վիրտուալ աշխարհում, դա նրանց խնդիրն է։ Դա միայն ձեռնտու է Ռուսաստանին, չէ որ այնքան ավելի ցավոտ կլինի նրանց բախումը իրականության հետ։ Նոր իրողության՝ և աշխարհում, և հենց ԱՄՆ-ում։
Լրահոս
0