https://arm.sputniknews.ru/20220324/taqacreq-mer-erekhanerin-boghoqi-akcia-maki-erevanjan-grasenjaki-dimac-40122304.html
«Տաքացրեք մեր երեխաներին». բողոքի ակցիա՝ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց. տեսանյութ
«Տաքացրեք մեր երեխաներին». բողոքի ակցիա՝ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց. տեսանյութ
Sputnik Արմենիա
Նրանք ցանկանում են, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի Արցախում առկա հումանիտար ճգնաժամի խնդրին։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T12:29+0400
2022-03-24T12:29+0400
2022-03-24T12:51+0400
բողոքի ակցիա
երևան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազատար
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40117652_0:76:1600:977_1920x0_80_0_0_6638587ffb605e12cf202444843e98d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մի խումբ հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին, որը կապված է Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետ:Ակցիային հիմնականում մասնակցում են կանայք և երեխաներ, ովքեր եկել են «Մենք էլ ունենք անվտանգ ապրելու իրավունք», «Ճանաչում = անվտանգություն», «Տաքացրեք Արցախի երեխաներին», «Արցախն ապրելու իրավունք ունի» պաստառներով: Մասնակիցները պահանջում են, որ ՄԱԿ-ը բարձրաձայնի խնդիրները և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ահաբեկչությունը Արցախի բնակչության նկատմամբ։«Սա իրենց պատմական հողերից մարդկանց բնաջնջում է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է աջակցեն արցախցիներին և իրենց ձայնը բարձրացնեն Բաքվի ահաբեկչական գործողությունների դեմ։ Այսօր գազն է, իսկ վաղը այլ խնդիր է լինելու։ Հարցը պետք է լուծել»,- ասաց ակցիայի մասնակիցը։Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նկատեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական հսկողության տակ անցած Շուշիի միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ կազմակերպության նույն պաշտոնյաները լռության են մատնում գազի խնդիրը, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ մրսում են և չեն կարողանում իրականացնել իրենց մի շարք իրավունքները:«ՄԱԿ-ը պետք է գործի դնի իր բոլոր մեխանիզմները, որպեսզի լուծի այդ հումանիտար ճգնաժամը։ Մեր երեխաները չպետք է մրսեն կազմակերպության երկերեսանի քաղաքականության պատճառով»,- նշեց նա։Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ։Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Sputnik Արմենիա
Ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
2022-03-24T12:29+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40117652_149:0:1452:977_1920x0_80_0_0_278907907b668dd8cd769868ebe2a85c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազատար, արցախ
բողոքի ակցիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազատար, արցախ
«Տաքացրեք մեր երեխաներին». բողոքի ակցիա՝ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց. տեսանյութ
12:29 24.03.2022 (Թարմացված է: 12:51 24.03.2022) Նրանք ցանկանում են, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի Արցախում առկա հումանիտար ճգնաժամի խնդրին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մի խումբ հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին, որը կապված է Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետ:
Ակցիային հիմնականում մասնակցում են կանայք և երեխաներ, ովքեր եկել են «Մենք էլ ունենք անվտանգ ապրելու իրավունք», «Ճանաչում = անվտանգություն», «Տաքացրեք Արցախի երեխաներին», «Արցախն ապրելու իրավունք ունի» պաստառներով:
Մասնակիցները պահանջում են, որ ՄԱԿ-ը բարձրաձայնի խնդիրները և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ահաբեկչությունը Արցախի բնակչության նկատմամբ։
«Սա իրենց պատմական հողերից մարդկանց բնաջնջում է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է աջակցեն արցախցիներին և իրենց ձայնը բարձրացնեն Բաքվի ահաբեկչական գործողությունների դեմ։ Այսօր գազն է, իսկ վաղը այլ խնդիր է լինելու։ Հարցը պետք է լուծել»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նկատեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական հսկողության տակ անցած Շուշիի միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ կազմակերպության նույն պաշտոնյաները լռության են մատնում գազի խնդիրը, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ մրսում են և չեն կարողանում իրականացնել իրենց մի շարք իրավունքները:
«ՄԱԿ-ը պետք է գործի դնի իր բոլոր մեխանիզմները, որպեսզի լուծի այդ հումանիտար ճգնաժամը։ Մեր երեխաները չպետք է մրսեն կազմակերպության երկերեսանի քաղաքականության պատճառով»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։