https://arm.sputniknews.ru/20220323/evrvopakan-miutjuny-mtahvogvats-e-arcakhi-gazamatakararman-yndhatumnervov-stanvo-40084134.html
Եվրոպական միությունը մտահոգված է Արցախի գազամատակարարման ընդհատումներով. Ստանո
Եվրոպական միությունը մտահոգված է Արցախի գազամատակարարման ընդհատումներով. Ստանո
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակը կոչ է արել վերականգնել գազամատակարարումը` հատկապես ներկայիս ծանր եղանակային պայմաններում։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T15:48+0400
2022-03-23T15:48+0400
2022-03-23T15:49+0400
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:3103:1745_1920x0_80_0_0_6efb98600b4c055d4d2c8842ce89a7f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Եվրոպական միությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման նոր ընդհատումներով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:«Շտապ անհրաժեշտ է վերականգնել տուժած տեղական բնակչությանը գազի մատակարարումները: ԵՄ–ն կոչ է անում կարգավորող մարմիններին թույլ տալ դա, հատկապես ներկայիս ծանր եղանակային պայմաններում»,– գրել է Ստանոն։Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։Արցախի ավելի քան 30 հազար երեխաներ մնացել են առանց ջեռուցման ու տաք ջրի. Գեղամ Ստեփանյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4019cca18ec8859a03d6871a630009a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ
Եվրոպական միությունը մտահոգված է Արցախի գազամատակարարման ընդհատումներով. Ստանո
15:48 23.03.2022 (Թարմացված է: 15:49 23.03.2022) ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակը կոչ է արել վերականգնել գազամատակարարումը` հատկապես ներկայիս ծանր եղանակային պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Եվրոպական միությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման նոր ընդհատումներով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«Շտապ անհրաժեշտ է վերականգնել տուժած տեղական բնակչությանը գազի մատակարարումները: ԵՄ–ն կոչ է անում կարգավորող մարմիններին թույլ տալ դա, հատկապես ներկայիս ծանր եղանակային պայմաններում»,– գրել է Ստանոն։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։