00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերբիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին. ԱԳՆ

© Unsplash / Ljubomir ŽarkovićԲելգրադ
Բելգրադ - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բելգրադ
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Վուլինը նշել է, որ Սերբիան, որպես ինքնուրույն պետություն, ազատ է իր ընկերներին ընտրելու հարցում:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Սերբիայի իշխանությունները չեն միանա հակառուսական պատժամիջոցներին, չեն արգելի ռուսական ԶԼՄ-ների գործունեությունը և ռուսական մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը:
Սերբիայի ՆԳ նախարարը երեկ հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սերբիան երբեք չի միանա հակառուսական հիստերիային, որի ժամանակ խլվում է քաղաքացիների և հենց ՌԴ-ի սեփականությունը, նաև չի արգելի ռուսական ԶԼՄ-ներին, դպրոցներից չի վռնդի ռուս երեխաներին, իսկ ռուս գրողներին ու գիտնականներին չի հանի դպրոցական դասագրքերից: Սերբիան չի մասնակցի նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», - ասել է նա: Նախարարը նշել է, որ քաղաքակրթությունը, որը կբացառիր ռուս գրողներին, գիտնականներին, հերոսներին, քաղաքակրթությունը, որը կհրաժարվեր այն ամենից, ինչ ռուս ժողովուրդը տվել է աշխարհին, շատ աղքատ քաղաքակրթություն կլինի։
Վուլինը նշել է, որ Սերբիան ինքնուրույն պետություն է, «ինքն է ընտրում իր ընկերներին»: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2015 թվականին վետո է դրել բանաձևի վրա, որով սերբ ժողովուրդը պետք է «հռչակվի մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպան ժողովուրդը»:
Սերբիայի ներքին գործերի նախարարը մատնանշել է նաև ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի և ՌԴ ուժային այլ կառույցների հետ բացառիկ համագործակցությունը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սերբիայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։
Լրահոս
0